Չամանը` նիհարելու համար
06.10.2016
Ավելորդ քաշը ոչ միայն արտաքին թերություն է, այլև առողջական խնդիր: Այն կարող է դառնալ շաքարային դիաբետի, սրտի, անոթների, լյարդի հիվանդությունների պատճառ: Այդ պատճառով դրա դեմ պետք է պայքարել:
Գոյություն ունի բավականին հեշտ տարբերակ, որը կազատի ձեզ ավելորդ քաշից առանց մեծ ջանքերի: Ձեզ ընդամենը պետք է ուղղում մցնել սննդակարգում՝ նախապավությունը տալով սպիտակուցային սնունդին՝ թռչնամիս, ձու, ձուկ, կատարել ֆիզիկական վարժություններ և ընդունել հետևյալ միջոցը:
Միջոց նիհարելու համար
Այս միջոցն իր մեջ պարունակում է կիտրոն, կոճապղպեղ, չաման: Վերջինս հիանալի կերպով արագացնում է մետաբոլիզմը, կանխում հեղուկի կանգը օրգանիզմում և հետևաբար՝ օգնում նիհարել:
Բաղադրիչներ․
- 1 թեյի գդալ աղացած չաման - ½ թեյի գդալ քերած կոճապղպեղ - ½ կիտրոնի հյութ - 2 բաժակ ջուր։
Պատրաստման եղանակը․
1․ Եռացրեք ջուրը, ավելացրեք չամանն և կոճապղպեղը:
2․ Եփեք բաղադրիչները 5 րոպե թույլ կրակի վրա, այնուհետև սառեցրեք:
3. Ավելացրեք կիտրոնի հյութը:
Օգտագործման եղանակը․
Ընդունեք այն սնվելուց 20 րոպե առաջ և մեկ ամսվա ընթացքում կկրոցնեք 10 կիլոգրամ:
Բացի այդ, այս միջոցը ամրացնում է դիմադրողականությունը, քանի որ կոճապղպեղը հիանալի կերպով պայքարում է վիրուսների և բակտերիաների դեմ, իսկ կիտրոնը՝ օրգանիզմն ապահովում վիտամին C-ով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8269 անգամ
Читать на русском
|