|
Ինչ է կարելի աղջնակին, որը, սակայն, զարմանալի կլինի 30-ամյա կնոջ համար
04.10.2016
Քչերն են 30-ամյակը բոլորելուց հետո արթնանում ու սկսում իրենց պահել բոլորովին այլ կերպ՝ ավելի հասուն և գիտակցված: Սակայն, իրոք, կան սովորություններ, որոնցից պետք է ազատվել 30-ամյակի նախաշեմին, քանի որ դրանք երբեք լավը չեն եղել, թեև որոշ տարիքում ներվում էին:
Կուտակել նեղվածությունը. հիշաչարությունը վնասում է զգացմունքային և ֆիզիկական առողջությանը: Ներելու ունակությունն ազդում է դեղի նման՝ օգնում է կարգավորել ճնշումը, վերացնել դեպրեսիան, սթրեսի և անհանգստության նշանները:
Երկար չհամարձակվել խզել անտանելի հարաբերությունները. վախենու՞մ եք միայնակ մնալ: Ավելի վատ է մնալ նրա հետ, ով նվաստացնում է, չի հարգում, ում դուք ուղղակի չեք սիրում: Կյանքը հավերժ չէ, մի վատնեք թանկարժեք տարիները տառապանքների վրա:
Նյութական կախվածության մեջ լինել ուրիշներից. եթե դուք հաշմանդամ չեք, ուրեմն պետք է հոգ տանեք ինքներդ ձեր մասին: Իհարկե, յուրաքանչյուրի մոտ արտակարգ իրավիճակներ են լինում, երբ հարկավոր է լինում գումար պարտք վերցնել, բայց 30+ կինը պետք է ֆինանսապես անկախ լինի: Մի ստեղծեք իրավիճակներ, երբ չեք կարող թողնել վատ ամուսնուն, որովհետև սովոր եք ֆինանսավորվել նրա կողմից:
Չկարողանալ բացատրվել սիրած մարդու հետ. աղջիկները փորձում են կռահել, թե ի՞նչ նա նկատի ունի և նշաններ են կարդում, իսկ հասուն մարդիկ ուղղակի քննարկում են ամեն ինչ: Ցանկանու՞մ եք իմանալ որքանով են ձեր հարաբերությունները լուրջ, պլանավորու՞մ է նա արդյոք ընտանիք կազմել ձեր հետ: Հարցրեք: Ցանկանու՞մ եք, որ նա այլ կերպ վերաբերվի ձեզ, ասեք:
Չկարողանալ թուլանալ. պարբերաբար լիցքաթափվեք: Դուք արդեն գիտեք հարյուր տարբերակ ինչպես անել դա՝ փրփուրով լոգանք ընդունելուց մինչև զբոսանք այգում:

Մոռանալ լավ քնել. ամբողջ գիշեր պարել, խմել կոկտեյլներ իրար հետևից, իսկ առավոտյան շարունակել ուրախանալ: Այո, կար այդպիսի բան: Սակայն այդ ամենն անցյալում է: Այժմ լավ քնելը ոչ միայն հաճույք է, այլև անհրաժեշտություն, եթե ցանկանում եք, որ ձեզ շփոթեն քրոջ, այլ ոչ թե մայրիկի հետ:
Մոռանալ բժիշկների մասին. որքան էլ տհաճ լինի, սակայն արդեն պետք է դիմել բժշկի՝ նույնիսկ չնչին խնդիրների դեպքում
Նստել դիետաների վրա. ձեզ հրավիրել են միջոցառման, և դուք որոշել եք երեք օր ոչինչ չուտել, որպեսզի մտնեք սիրած զգեստի մեջ: Վատ գաղափար է: Հետևանքները՝ թուլություն, ուշադրության նվազում, վատ տրամադրություն, կնճիռներ:
Խոսք տալ և չկատարել. և մշտապես ներողություն խնդրել դրա համար: Ժամանակն է պատասխան տալ խոստումների համար և կարողանալ ճիշտ կառավարել ժամանակն ու հնարավությունները՝ մարդկանց հուսախաբ չանելու համար:
Համեմատվել ուրիշների հետ. դա ոչինչի չի բերում: Ավելի լավ է կենտրոնացեք նրա վրա, ինչ ունեք և մտածեք, թե ինչպես ստանալ այն, ինչ ցանկանում եք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8770 անգամ
Читать на русском
|