Մաքրում ենք օրգանիզմը բրնձի օգնությամբ
16.09.2016
Բրնձի՝ օրգանիզմը մաքրելու զարմանալի հատկության մասին գիտեին դեռ Հին Չինաստանում: Ճիշտ օգտագործման դեպքում այն ունակ է օրգանիզմից հանել բոլոր վնասակար թունավոր նյութերը, շլակները, հոդերում կուտակված աղը: Բրինձը հիանալի աբսորբենտ է, որը արդյունավետորեն պայքարում է աղիքների և լյարդի աղտովածությունների դեմ:
Տնային պայմաններում կարելի է պատրաստել բուժիչ բրինձ․ գլխավոր խնդիրը դրանից օսլան թրջելու միջոցով հանել է:
Եվ այսպես, վերցնում եք ձեր տարիքի չափ ճաշի գդալ բրինձ, լվանում և լցնում ապակե բանկայի մեջ: Վրան լցնում եք գոլ եռացրած ջուր, փակում կափարիչով և գիշերը թողնում սառնարանում:
Առավոտյան թափում եք ջուրը, վերցնում 1 ճաշի գդալ բրինձ և եփում 4-5 րոպե: Հիշեք, աղ կտրկանապես չի կարելի ավելացնել: Նախաճաշեք ստացված շիլայով մինչև առավոտյան 7.30, իսկ մնացած բրինձի վրա կրկին ջուր լցրեք և դրեք սառնարան: Մաքրման ընթացակարգը տևում է մինչև բրինձը վերջանա:
Այսպիսի նախաճաշերի օգնությամբ դուք ձեզ ավելի լավ կզգաք, ինչը կարտացոլվի նաև ձեր արտաքինի վրա: Միակ պայմանը՝ փորձեք այս նախաճաշից հետո 3 ժամ սնունդ չօգտագործել:
Երբեմն ամենասովորական մթերքները կարող են հիանալի բուժման միջոց հանդիսանալ շատ հիվանդություններից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9835 անգամ
Читать на русском
|