Դիմահարդարման 7 հնարք, որոնց մասին պետք է մոռանալ
02.09.2016
Առաջատար մասնագետները հայտնում են, որ այս հնարքներից պետք է վաղուց արդեն հրաժարվել:
Երբեք մի քսեք տոնը խոնավ մաշկի վրա
Եթե դուք պրայմեր եք օգտագործում, ապա թողեք 5-7 րոպե, որպեսզի այն ներծծվի և միայն դրանից հետո քսեք տոնային կրեմը: Եթե այն քսում եք միանգամից մաշկի վրա, նախապես անձեռոցիկով անցեք մաշկի վրայով, որպեսզի հանեք յուղի կամ խոնավության նույնիսկ չնչին քանակը:
Երբեք մի օգտագործեք միայն մեկ կոնսիլեր
Դուք պետք է ունենաք առնվազն երկու հատ՝ մեկը աչքերի տակի հատվածի համար, մյուսը՝ մնացած հատվածների: Մուգ շրջանակների համար նախատեսված կոնսիլերով հարմար չէ ծածկել բշտիկները կամ անոթները:
Երբեք մի չարաշահեք դիմափոշին
Ավելի լավ է քիչ, քան շատ: Դիմափոշին միշտ մի շերտով պետք է քսել և աշխատեք վրձնով մաշկին դիպչել թեթևակիորեն: Հիշեք, որքան շատ երևա դիմաթոշին, այդքան տարիքով այն ձեզ ցույց կտա:
Երբեք շիմերն այլ տեղերի համար չճգտագործեք, միայն այտոսկրերին
Հիշեք, շիմերը միայն այտոսկրերի համար է, ոչ ճակատի, ոչ քթի և ոչ էլ դեկոլտեի հատվածի:
Երբեք աչքերը կլոր մի գծեք
Դա նրանց տեսողականորեն փոքրացնում է: Գծեք կամ վերևի հատվածը, կամ արտաքին անկյունը:
Երբեք մի օգտագործեք ջրակայուն սևաներկ
Եթե հատուկ առիթ չկա,պետք չէ այն օգտագործել՝ փչացնելով թարթիչները:
Երբեք շատ վառ մի ներկեք հոնքերը
Սևահերների մոտ դրանք պետք է մազերից երկու տոն բաց լինեն, շիկահերների մոտ՝ երկու տոն մուգ: Մնացած տարբերակներն անբնական են երևում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8028 անգամ
Читать на русском
|