Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

6 պատճառ հակատարիքային կրեմներ 20 տարեկանից օգտագործելու համար

18.07.2016

Երկար ժամանակ կոսմետոլոգները պնդում էին՝ որքան ուշ, այդքան լավ: Սակայն ներկա հետազոտությունները հերքել են այդ պնդումը:

 

Բժշկական գիտությունների դոկտոր, Ամերիկյան գիտությունների ազգային ակադեմիայի անդամ և հայտնի մաշկաբան Նիկոլաս Պերիկոնը պնդում է, որ, եթե հակատարիքային խնամքը սկսել 20 տարեկանում, ապա 55-ում կարելի է 35-40 տարեկանի տեսք ունենալ:

1. Ավելի հեշտ է կանխել կնճիռները

«Կնճիռների առաջին նշանները երևում են արդեն 20 տարեկանում և կարելի է արդեն կանխատեսել, թե որ մասերում դրանք կհայտնվեն»,- գտնում է Պերիկոնը և ավելացնում, որ այդ պատճառով պետք է միանգամից խնամել մաշկը, երբ հայտնաբերում եք դրանք: Անպայման պետք է օգտվել հակաօքսիդանտային կրեմներից՝ առավոտյան և երեկոյան: Լավագույն հակաօքսիդանտները վիտամին C, E և ռեսվերատրոլն են: Անպայման փնտրեք այս բաղադրիչնեչը կրեմի մեջ: Եվ անպայման յուրաքանչյուր եղանակին քսեք արևապաշտպան կրեմ:

2. Դուք կհասցնեք պահուստներ ձևավորել

Արտաքինից խնամելուց բացի, պետք է նաև ճիշտ սնվել այնպես, որպեսզի ինքնավերականգման համար մաշկի ռեսուրսները ժամանակից շուտ չսպառվեն: Ձեր ամենօրյա սննդակարգում պարտադիր պետք է լինեն մթերքներ հարուստ վիտամին A-ով, օրինակ ձկան յուղ, նաև պետք է լինի ձու, սերուցքային կարագ, պանիր, թթվասեր, կաթնաշոռ:

3. Դուք ռեսուրսներ կխնայեք

Եթե օրվա ընթացքում խոնավեցնող միջոցներ քսեք, մաշկը չի ջրազրկվի, ինչը նշանակում է, որ նրա՝ չորության դեմ պայքարող ռեսուրսները կպահպանվեն: Տարիքի ընթացքում խոնավության կորուստը շատանում է, սակայն մաշկը կունենա բավականին ուժ՝ այն թեկուզ կիսով չափ լրացնելու համար: Այսինքն՝ առավոտյան և երեկոյան օգտագործում ենք հակաօքսիդանտներ, իսկ օրվա ընթացքում՝ խոնավեցում:

600x580

4. Դուք փրկում եք աչքերի տակի մաշկը

Աչքերի շուրջ մաշկը 10 տարի ավելի շուտ է ծերանում, քան մնացած հատվածներում: Եթե դուք 20 տարեկան եք, ապա այդ մաշկը՝ 30: Եվ արդեն ժամանակն է օգտագործել հատուկ խնամքի միջոցներ: Տաս տարուց արդեն ուշ կլինի:

5. Դուք կազատվեք ակնեից

Հակատարիքային միջոցները պարունակում են բաղադրիչներ, որոնք մաքրում, հարթեցնում և ձգում են մաշկը: Բոլոր այդ բաղադրիչները ունեն հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն, թարմացնում են էպիդերմիսը և խթանում մաշկի վերականգնողական ընթացքը, արդյունքում՝ ակնեն վերանում է:

6. Դուք կնվազեցնեք մաշկի քաղցկեղի հավանականությունը

Խելամիտ և հետևողական խնամքի դեպքում դուք 10 և ավելի անգամ նվազեցնում եք մաշկի վրա չարորակ գոյացությունների առաջացման ռիսկը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6175 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 647 անգամ
23.04.2024
Դիտվել է 192 անգամ
25.04.2024
Դիտվել է 141 անգամ
26.04.2024
Դիտվել է 103 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster