Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգտակար մենակություն

07.07.2016

Փակեք դուռը, անջատեք սմարթֆոնը, պահեք նոթբուքը: Ձեզ հարկավոր է մենակ մնալ:

Մշտական զանգող հեռախոսը, աշխատանքային խորհրդակցությունները, սոցցանցերը, երեկոյան աշխատանքային զանգերը, ընտանիքը, պետք է հասցնել խաղալ երեխայի հետ, ժամանակ հատկացնել գործից վերադարձած ամուսնուն, զանգահարել մայրիկին: Սակայն ուրախության փոխարեն մեծացող վրդովվմունք, ցանկություն բղավելու՝ ինձ հանգիստ թողեք:


Կանգ առեք, շունչ քաշեք և որոշ ժամանակով անջատվեք բոլորից:

Մեր աշխարհը ծանրաբեռնված է հաղորդակցության միջոցներով: Մշտապես կապի մեջ լինելը շատերի համար դառնում է լուրջ խնդիր: Սա ուղիղ ճանապարհ է դեպի սթրես և այնպիսի խնդիրների, ինչպիսին են ուշադրության նվազումը, դյուրագրգռությունը, ստեղծագործական ներուժի նվազումը, շուտ վրա հասնող հոգնածությունը:

Անջատվում ենք «ցանցից»

Տեղեկատվության ճնշումից մեզ կօգնի ազատվել հզոր զենքը՝ օգտակար մենակությունը: Ընկղմվել տնային գործերի մեջ՝ ընտանիքը դուրս քշելն այդքան էլ լավ տարբերակ չէ: 10-15 րոպե անց դուք կզգաք ինչպես եք կրկին և կրկին ուղեղում պտտեցնում մտքերը: Այդպես չի լինի:

Նվիրեք ձեզ մենակություն: Ահա մի քանի խորհուրդներ.

Փոխեք առօրյա սովորույթները

600x580

Նույնիսկ, եթե որոշել եք ուղղակի զբոսնել այգում, ընտրեք նոր երթուղի: Անծանոթ տեսարանները, թարմ մանրուքները կվերակենդանացնեն ձեր մտքերը, նոր հունով կտանեն դրանք: Թուլացեք, մի կենտրոնացեք որևէ հստակ բանի վրա: Վայելեք շրջապատող աշխարհը, ընկալեք գույները, կերպարները և ինչ-որ պահի անսպասելի պատասխան կգտնեք ձեզ հուզող խնդրի համար:

Կոտրեք կարծրատիպերը

Նույնիսկ բուռն աշխատանքային օրվա մեջ կարելի է ժամանակ գտնել արդյունավետ մենակության համար: Եթե դուք ընդմիջմանը միշտ ձեր ընկերուհու հետ նույն սրճարանն եք այցելում, այսօր մնացեք մենակ և նոր սրճարան բացահայտեք ձեր համար:

Գրեք

Գոյություն ունեն բազում գրավոր միջոցներ, որոնք օգնում են ընկղմվել սեփական աշխարհի մեջ: Փորձեք սովորականից կես ժամ շուտ արթնանալ, այդ դեպքում ձեզ ոչ մեկը չի խանգարի և գրեք 5-6 էջ: Ինչ-որ բանի մասին: Ազատ շարադրեք ձեր մտքերը: Դա կօգնի ձեզ ստանալ մենակության չափաբաժինը:

Մեդիտացիայով զբաղվեք

600x580

Այն հիանալի միջոց է մնալ իքերդ ձեր հետ: Այն ոչինչ չի պահանջում, ընդամենը 10-15 րոպե լռություն:

Որտե՞ղ գտնել ժամանակ

Կան մարդիկ, ովքեր հպարտությամբ ասում են՝ «Ես չեմ կարողանում ինձ այդպիսի շքեղություն պարգևել, ինչպիսին է 30 րոպե ազատ ժամանակը»: Նրանք բոլորը ձգտում են առավելագույն արդյունավետության, շատ են սիրում թայմ-մենեջմենթ և հաճույքով խոսում են բիզնեսի մասին:

Մի քանի տարի անց նրանցից շատերը դառնում են առօրյայի մեջ ընկղմված նյարդային խախտումներով և հանգած աչքերով մարդիկ: Իսկ նրանք, ովքեր հասկացել են, որ ժամանակն է եկել որևէ բան փոխելու, միանգամից ազատ ժամանակ է հայտնվում սեփական սխալները վերանայելու և ժամանակ գտնելու աշխարհին «միացված» լինելու  և օգտակար մենակության համար:

 600x580

Պարզվում է բավականին հեշտ է խոսալ տանեցիների հետ և բացատրել նրանց, որ ձեզ ժամանակ է հարկավոր մենակ մնալու համար: Հանգստանալ, մտածել, թուլանալ: Նրանք անպայման կհամաձայնվեն տրամադրել ձեզ այդ ժամանակը, քանի որ ոչ ոք չի ցանկանում շփվել դյուրագրգիռ, նյարդային մարդու հետ․ առավել նախընտրելի է լինել հանգիստ, ոչ սթրեսային մարդու շրջապատում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11130 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1243 անգամ
06.06.2026
Դիտվել է 420 անգամ
09.06.2026
Դիտվել է 347 անգամ
10.06.2026
Դիտվել է 260 անգամ
11.06.2026
Դիտվել է 244 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster