Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Քրոնիկ հոգնածության սինդրոմ

16.06.2016

Քրոնիկ հոգնածության սինդրոմը (ՔՀՍ) ընդունվել է որպես ախտորոշում դեռ 35 տարի առաջ:

Ամեն դեպքում մինչև այժմ բժիշկները վիճում են դրա նախապատճառի մասին: Ոմանք համարում են, որ այն հայտնվում է մարդկանց մոտ վիրուսային ինֆեկցիայի ֆոնին, ուրիշները հակված են մտածել, որ այս հիվանդությանը հակված են մարդիկ, ովքեր ապրում են վատ էկոգոտում, մեգապոլիսում: Մյուսները ապացուցում են, որ այս սինդրոմը ի հայտ է գալիս օրգանիզմում անհրաժեշտ միկրո և մակրոտարրերի պակասի դեպքում: Սակայն բոլորը միաձայն ասում են, որ ՔՀՍ-ն ավելի հաճախ լինում է չհաշվեկշռված զգացմունքային-մտավոր ծանրաբեռնվածությամբ մարդկանց մոտ՝  ֆիզիկական ցածր ակտիվության ֆոնին:

Ի՞նչ է դա նշանակում․քրոնիկ հոգնածության սինդրոմը ինտելեկտուալների հիվանդություն է:

Այս սինդրոմը ուղեկցվում է մշտական հոգնածության զգացումով, որը չի անցնում, նույնիսկ երկար հանգստից հետո: Ներկայացնում ենք հոգեթերապևտի խորհուրդներ, թե ինչպես հաղթահարել ՔՀՍ-ը առանց հաբերի:

Շատ չլուծված խնդիրներ: Մարդը մշտապես հոգնածություն է զգում մի շարք խնդիրների կուտակումից, որոնք երկար ժամանակ չեն լուծվում: Ի դեպ, խնդիրները կարող են լինել և իրական և մտածված:

Խնդրի լուծումը․ գնեք համապատասխան գրականություն, հաճախեք թայմ-մենեջմենթի կուրսեր: Եվ հիշեք՝ չկան խնդիրներ, կան տհաճ որոշումներ:

Մարդը շատ բան է անում «պետք» է ցուցակից և ոչինչ «ցանկանում» եմ ցուցակից: Նա ընդհանրապես ունակ չէ լսել իր ներքին երեխային: Բայց չէ՞ որ ցանկությունները շատ կարևոր են ՔՀՍ-ը հաղթահարելու համար:

Խնդրի լուծումը․ կազմել ցանկությունների ցուցակ և սկսել իրականացնել դրանք: Սկզբի համար շաբաթը մեկ անգամ արեք մեկ «պետք չէ»: Ստեղծագործել, փոքր հաճույքներ, չարաճճիություններ, մարմնի խնամք առանց մեղքի զգացումի, ինչը շատ էներգիա է հաղորդում:

600x580

Վատ քուն: Լավ ինքնազգացողության համար պետք է օրական 7-8 ժամ քնել: Տանջվու՞մ եք անքնությունից և անդադար քշու՞մ եք միևնույն մտքերը:

Խնդրի լուծում․ գնացեք հոգեբանի մոտ: Լուծեք ձեր խնդիրը և հանգիստ քնեք: Լավ քունը հիանալի զենք է քրոնիկ հոգնածության դեմ պայքարում:

Մարդը կարիք ունի իր արարքներին դրական արձաքանքի, սակայն չի ստանում, կամ ոչ բավարար է ստանում: Կարելի է խնդրել շրջապատին ձեզ հաճախ գովալ, սակայն կա ավելի հասարակ միջոց:

Խնդրի լուծում․ տանը, երևացող վայրում դրեք թափանցիկ ծաղկաման և ամեն անգամ, երբ ձեզ որևէ մեկը գովում է, այնտեղ թղթե կլորակ գցեք:

Մեղավորության և ամոթի զգացում, երբ ինչ-որ բան այնպես չեք անում, ինչպես ձեզանից ակնկալում են: Այս զգացողությունները հայտնվում են առողջ զգացմունքների փոխարեն և առաջացնում հաջորդ շերտը՝ անկարողության զգացողությունը:

Խնդրի լուծում․ հաճախ ելք փնտրելու կամ օգնություն խնդրելու փոխարեն մենք քարանում ենք և հանձնվում: Դրա համար քրոնիկ հոգնածությունը հաղթահարելու համար օգնություն խնդրեք:

Նոր տպավորությունների բացակայություն

Խնդրի լուծում․ եթե դուք նույնիսկ նոր եք վերադարձել արձակուրդից, կրկին գնացեք: Թեկուզև կարճատև, բայց որոկով: Անպայման քաղաքից դուրս գնացեք, արեք այն, ինչ երբեք չեք արել:

Սեքսի բացակայություն: Կանոնավոր սեքսի բացակայությունը վատ է ազդում ինչպես կնոջ, այնպես էլ տղանարդու հոգեբանական վիճակի վրա: Եթե դուք դրա պակասը չեք զգում դա չի նշանակում, որ այն ձեզ պետք չէ: Ինչպես հայտնի է՝ սիրով զբաղվելու ժամանակ արտադրվում է ուրախության հորմոն:

600x580

Խնդրի լուծում․ գործեք ինքներդ: Եթե որևէ պատճառներից ելնելով դուք դեռ չեք կարող ապահովել դա, լրացրեք ուրախության հորմոնները դառը շոկոլադով, բանանով, դդումով, հացով, խուրմայով, քաղցրավենիքով, ինչպես նաև B և C վիտամիններով հարուստ մթերքներով:

Ամեն դեպքում մի վախեցեք, դա ծերություն չէ: Ծերությունը ընդամենը հոգնածություն է ինքերդ ձեզանից: Հանգստացեք, սակայն արեք դա ճիշտ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7472 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
06-05-2024 13:54
Հարավային Կորեայի Չուն Անգ համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական մինչև երեք չափաբաժին կիմչի ուտելը կարող է նվազեցնել որովայնի ճարպի քանակը՝ պոտենցիալ նվազեցնելով շաքարախտի առաջացման վտանգը: Կաղամբի կիմչին կարողացել է 10%-ով նվազեցնել գոտկատեղի շրջագծի վտանգավոր աճի ռիսկը: Սպիտակ բողկի կիմչի օգտագործած տղամարդիկ և կանայք համապատասխանաբար 8%-ով և 11%-ով ավելի քիչ են ունեցել որովայնի ճարպակալում:
06-05-2024 13:49
Մադոննան իր շրջագայությունն ավարտեց Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում անվճար համերգով, որը կայացավ 1,6 միլիոն երկրպագուների ներկայությամբ։ Դա նրա շրջագայության վերջին գիշերն էր (այն մեկնարկել էր հոկտեմբերից), որը նվիրված էր փոփ երաժշտության մեջ երգչուհու չորրորդ տասնամյակին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1012 անգամ
06.05.2024
Դիտվել է 329 անգամ
03.05.2024
Դիտվել է 191 անգամ
04.05.2024
Դիտվել է 149 անգամ
07.05.2024
Դիտվել է 28 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster