Արիզոնայի համալսարանի մասնագետները պարզել են, որ կապույտ գույնի կարճաժամկետ ազդեցությունից հետո մարդն ընդունակ է ավելի արագ կայացնել բարդ որոշումներ: Ազդեցությունը տևում է մինչև 40 րոպե:
Ըստ նրանց՝ խնդիրը պրեֆրոնտալ կեղևի մեջի ակտիվության փոփոխությունների մեջ է՝ կապված պլանավորման և որոշումների կայացման հետ:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ կապույտ գույնի 30 րոպեանոց ազդեցությունը բավական է մեծ կոգնիտիվ ծանրաբեռնվածության պայմաններում ճիշտ արձագանքի և ճիշտ պատասխաններ տալու համար:
Այդ ամենը հետազոտվում էր լույսի ազդեցությունից հետո: Գիտնականների կարծիքով՝ կապույտ գույնը կարելի է օգտագործել այն վայրերում, որտեղ հարկավոր է շուտ որոշումներ կայացնել, օրինակ օդաչուների խցիկում կամ վիրահատարաններում:
Ի դեպ, Օքսֆորդի համալսարանի հետազոտողները վերջերս ուսումնասիրում էին, թե ինչպես է տարբեր գունային լուսավորումն ազդում քնի վրա: Նրանք փորձարկել են կապույտ, մանուշակագույն և կանաչ լույսերը: Նրանք տեղյակ էին մելանոպսինի դերակատարության մասին քնի ընթացքում, այդ պատճառով ենթադրում էին, որ կապույտ գույնը շուտ կքնեցնի կրծողներին:
Սակայն ի զարմանս նրանց, փորձարկվողները ավելի արագ էին քնում կանաչ լույսի տակ (1-2 րոպեից): Կապույտ և մանուշակագույն գույների տակ նրանք քնում էին 16-19 և 5-10 րոպե համապատասխանաբար: Այսպիսով, կապույտ գույնի ազդեցությունից նրանք ավելի քիչ էին քնում:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: