Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես արագ երկարացնել եղունգները տնային պայմաններում

04.06.2016

Գեղեցիկ մազեր և եղունգներ ունենալու գլխավոր պայմաննը` հաշվեկշռված սնունդն է՝ անհրաժեշտ քանակի վիտամիններով:

Ավելացրեք վիտամիններ

Օգտակար նյութերի պակասը դառնում է կոտրատվող, շերտավորվող եղունգների պատճառ: Ուշադրություն դարձրեք, որ ձեր սննդակարգում լինեն մթերքներ, որոնք պարունակում են հետևյալ վիտամինները.

Վիտամին A․ գլխավոր պատասխանը, թե ինչպես շատ արագ աճեցնել եղունգները: Աճի այս վիտամինը կա գազարում, դդումում և բուլղարական պղպեղում:

Վիտամին B․ օգնում է ամրացնել եղունգները: Եթե նկատել եք ձեր եղունգների վրա սպիտակ գծեր, ապա իմացեք, որ դրանք B խմբի վիտամինների պակասի արդյունք են: Դրան չհասնելու համար օգտագործեք խնձոր, կաղամբ և այլ կանաչ բանջարեղեն:

Վիտամին C․ գեղեցիկ գույնի և հարթ եղունգների գրավականն է: Անպայման ձեր սննդակարգ մցրեք ցիտրուսային մրգեր և հատապտուղներ:

Վիտամին E․ սրա պակասի դեպքում եղունգները դառնում են չոր և անգույն: Այս վիտամինն առկա է ընկուզեղենում, բուսական յուղերում:

Վիտամին D․ պատասխանատու է ամրության և կալցիումի նորմալ յուրացման համար: Այս արևային վիտամինը ստանակու համար հաճախ դրսում եկեք:

Ավելի շատ խնամք

600x580

Շատ կարևոր է ժամանակին հետևել ձեռքերին, մատնահարդարում անել: Բացի այդ, գեղեցիկ տեսք ստանալու համար ձեզ կօգնեն վիտամին E-ի պարունակությամբ կրեմները, որոնք կարելի է օգտագործել ձեռքերի և եղունգների համար՝ օրը երկու անգամ: Այլ կարևոր պայման է եղունգների ճիշտ խարտոցիկի ընտրությունը, որը դրանց ձև կտա առանց վնասելու եղունգը: Երկաթյա խարտոցիկի փոխարեն նախապատվությունը տվեք ավելի փափուկ նյութերից պատրաստվածներից, օրինակ՝ պլաստիկե:

Պարաֆինոթերապիա

Այս միջոցը բավականին արդյունավետ է եղունգների արագ աճի համար: Այն կարելի է անել և գեղեցկության սրահում և տնային պայմաններում: Տանը այս ընթացակարգն ավելի հեշտ է կատարել պարաֆինե դիմակի օգնությամբ: Ընթացակարգի ժամանակ լավանում է արյան շրջանառությունը, ինչը խթանում է թթվածնի հոսքը դեպի եղունգներ: Արդյունքը երկար չի սպասեցնի:

Լոգանքներ եղունգների համար

600x580

Օրինակ ծովի աղով: Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի 2 բաժակ սենյակային տաքության ջուր, 15 գրամ ծովի աղ և երկու կաթիլ յոդ: Պատրաստեք լուծույթը, իջեցրեք մատների ծայրերը մեջը՝ 10-15 րոպեով: Այնուհետև լվացեք ձեռքերը գոլ ջրով: Ընթացակարգը կարելի է կրկնել շաբաթը երկու անգամ:

Հատուկ միջոցներ

Մի մոռացեք նաև եղունգների աճի և ամրացման համար գոյություն ունեցող տարբեր միջոցների մասին, որոնք կարելի է գնել խանութներում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10757 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-05-2024 11:00
Ակտիվ կենսակերպ վարելը որքան հնարավոր է երկար տարիների ընթացքում, անգամ, եթե կանայք սկսում են ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներին հետեւել 50 տարեկանում, կարող է կարեւոր օգուտ բերել ֆիզիկական առողջության տեսակետից, հատկապես ֆիզիկական ֆունկցիոնալության առումով... Կատարյալ տարբերակում կանայք պետք է բարձրացնեն իրենց ակտիվության մակարդակը, որպեսզի համապատասխանեն ֆիզիկական ակտիվության լավ վիճակին 55 տարեկանում։
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 907 անգամ
30.04.2024
Դիտվել է 302 անգամ
03.05.2024
Դիտվել է 174 անգամ
04.05.2024
Դիտվել է 126 անգամ
06.05.2024
Դիտվել է 101 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster