Թխվածք «Լավա»` հալչող միջուկով
12.04.2016
Եթե սիրում եք շոկոլադ և ցանկանում եք պատրաստել տաք ու նուրբ աղանդեր, «Լավան» հիանալի տարբերակ է: Այն հրաշալի համադրվում է պաղպաղակի, թարմ հատապտուղների, անանուխի և սերուցքի հետ: «Լավան» կարելի է պատրաստել կես ժամում:
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- 225 գր մանր կտրատած շոկոլադ,
- 140 գր կարագ, - 1 բաժակ շաքարավազի փոշի, - 2 ձու, - 2 ձվի դեղնուց, - 6 ճաշի գդալ ալյուր, - պաղպաղակ, վանիլին՝ ըստ ցանկության։
Պատրաստման եղանակը․
1. Տաքացրեք վառարանը մինչև 220 աստիճան: Կարագ քսեք թխվածքի համար նախատեսված կաղապարները:
2. Փոքր տարրայով տաք ջրի մեջ կամ ջեռոցում հալեցրեք շոկոլադը։ Վերջինիս խառնեք սենյակային ջերմաստիճանի կարագը՝ ստանալով համասեռ զանգված։։
3. Աավելացրեք շաքարավազի փոշին և դաևձյալ լավ խառնեք:
4. Ստացված զանգվածի վրա ավելացրեք ձվերը, խառնեք մինչև միասեռ զանգված ստանալը: Ավելացրեք ալյուր և վանիլին ու խառնեք:
5. Լցրեք խմորը կաղապարների մեջ և թխեք 6-12 րոպե:
6. Զգուշորեն առանձնացրեք ծայրերը կաղապարներից և շուռ տվեք թղվածքը ամանի մեջ:
7. Զարդարեք պաղպաղակով և մատուցեք:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8265 անգամ
Читать на русском
|