Դեմքը սպիտակեցնող դիմակ՝ բնական բաղադրիչներից
09.04.2016
Շատ կանայք դեմքի վրա ունեն պեպեններ կամ պիգմենտային հետքեր և չգիտեն, թե ինչպես ազատվել դրանցից:
Ներկայացվող դիմակն իր մեջ ներառում է կատարյալ բաղադրիչներ՝ մաշկը սպիտակացնելու համար: Մաղադանոսը, կիտրոնը, թթվասերը և վարսակի ալյուրը գերազանց ճերմակեցնում են մաշկը: Վարսակի ալյուրը նաև երիտասարդացնում է այն, իսկ թթվասերը՝ սնուցում:
Այս դիմակը պետք է անել փուլերով՝ 3-5 անգամ: Շատ կարևոր է դրանից հետո օգտագործել SPF պաշտպանությամբ կրեմ: Գարնանը կարելի է սպիտակացնել մաշկը, քանի դեռ այդքան վառ արև չկա:
Սպիտակեցնող դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ են․
- թարմ մաղադանոս՝ 3-4 ճյուղ
- եռման ջուր՝ 3 ճաշի գդալ
-վարսակի ալյուր՝ 3 ճաշի գդալ
-թթվասեր՝ 1 ճաշի գդալ
-կիտրոնի հյութ՝ 1 թեյի գդալ։
Պատրաստման եղանակը․
Մանրացրեք մաղադանոսը և վրան լցրեք եռման ջուրը: Ավելացրեք վարսակի ալյուրը, թթվասերը, կիտրոնի հյութը և խառնեք:
Խառնուրդը պետք է թթվասերի նման պինդ լինի: Քսեք այն մաքրած դեմքին՝ հաստ շերտով: Սպասեք մինչև չորանա և կրկին քսեք երկու անգամ:
Լվացեք գոլ ջրով: Դիմակը կիրառեք 3-5 օր:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 10433 անգամ
Читать на русском
|