Բանանից դիմակ աչքերի տակի շրջանի համար
04.04.2016
Ձեր հայացքը դարձրեք ավելի թարմ և փայլուն՝ խոնավեցնող դիմակի օգնությամբ:
Այս դիմակի գաղտնի բաղադրիչը բանանն է: Այն հիանալի է ազդում չոր մաշկի վրա: Դրա բաղադրիչներն օգնում են խոնավեցնել մաշկը, այն դարձնել ավելի առաձգական և վերացնել մանր կնճիռները:
Այս դիմակը կօգնի նաև հանել յուղոտ փայլը, նեղացնել ծակոտիները, սպիտակացնել և լավացնել մաշկի գույնը:
Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ են․
Մեկ ճաշի գդալ հասած բանանի փափուկ մասը և նույն քանակի հալած կարագ:
Քսեք այս խառնուրդը աչքերի տակ՝ թեթևորեն մերսելով մատի ծայրերով և թողեք 20-25 րոպե:
Այնուհետև լվացվեք գոլ ջրով։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5659 անգամ
Читать на русском
|