Տաք կրեմային շոկոլադ
29.03.2016
Բուրավետ թեյերի հետ միասին տաք շոկոլադը նույնպես կարելի է ավելացնել այն ըմպելիքների ցանկում, որոնք փափկեցնում են սառը, մռայլ երեկոն:
Մոռացեք խանութներից գնվող լուծվող փոշիների մասին և ինքներդ պատրաստեք:
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- 1/3 բաժակ կակաո - ¾ բաժակ շաքարավազ - մի փոքր աղ - 1/3 բաժակ ջուր (եռման) - 700 մլ կաթ - ½ բաժակ սերուցք - 1 փաթեթ վանիլային շաքարավազ։
Պատրաստման եղանակը․
Վերցնում եք կաթսա, մեջը լցնում եք կակաոն, շաքարավազը և աղը:
Խառնելով լցնում եք եռման ջուրը և հասցնում եռալու աստիճանի: Եփում եք 2 րոպե:
Այնուհետև ավելացնում եք կաթը և տաքացնում՝ չհասցնելով եռման աստիճանի:
Հանում եք կրակի վրայից, ավելացնում վանիլային շաքարավազը, լցնում եք 4 բաժակների մեջ, ավելացնում սերուցքը:
Մատուցելուց առաջ մի փոքր սառեցնում եք:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6774 անգամ
Читать на русском
|