Ճապոնական դիմակը կերիտասարդացնի 10 տարով
18.03.2016
Երբևէ մտածել եք, թե ինչու՞ ճապոնուհիներն այդքան լավ տեսք ունեն: Նրանք մինչև ծերացումը պահպահում են ձիգ մաշկը, լավ կազմվածքը և առողջ մազերը:
Ինչպե՞ս է նրանց դա հաջողվում: Որոշ մասնագետներ պնդում են, որ ճենապակյա մաշկն արևածագի երկրում բնության պարգևն է, իսկ ոմանք կարծում են, որ դա հատուկ սննդակարգի և խնամքի արդյունք է:
Նրանց խնամքի բաղադրիչներից մեկը բրինձն է: Սովորաբար գեյշաները օգտագործում էին բրնձի թեփը՝ մազերի փափկացման համար: Նրանք լողանում էին բրնձի ջրում և դրանով ողողում գլուխը:
Մաշկին ճենապակյա երանգ տալու համար ճապոնուհիները օգտագործում էին բրինձի ալյուրով տոպրակներ: Նրանք այն ընկղմում էին տաք ջրի մեջ, այնուհետև կախում թավայի վերևը, որտեղ կաթում էր ջուրը և այդ ջրով լվացվում:
Բրինձը սնում է մաշկը, այն պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթներից և կանխում կնճիռների առաջացումը: Տնային պայմաններում պատրաստած բրինձով դիմակները խնամում են մաշկը, այն դարձնում ձիգ:
Ճապոնական դիմակ դեմքի համար
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- 3 ճաշի գդալ բրինձի ալյուր - 2 թեյի գդալ մեղր - 1 թեյի գդալ սերուցք։
Խառնում եք բոլոր բաղադրիչները, քսում այն դեմքին, պարանոցին և դեկոլտեի հատվածին: Թողնում եք 30 րոպե, այնուհետև դեմքը լավ լվանում: Ցանկալի է՝ հանքային ջրով:
Այսպիսի դիմակ խորհուրդ է տրվում անել յոթ օրը մեկ անգամ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 9481 անգամ
Читать на русском
|