Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երբ ընտանիք, երեխա ունենամ, կդառնամ բիզնես լեդի.  DJ Վակցինա

12.04.2012

LN-ի հյուրասրահում է DJ Վակցինան՝ Արուսիկ Մկրտչյանը,ով սրճարաններում պատվիրում է միայն թեյ, կիտրոն և մեղր :) ..

-Գոնե Հայաստանում կանանց դիջեյությունը երկար պատմություն չունի. ինչպե՞ս եւ ինչո՞ւ որոշեցիր այդ գործով զբաղվել:

-Դրա համար բոլոր նախադրյալները կային: Նախ երաժշտության մեջ ինձ համար միշտ հարազատ է եղել հենց ակումբային երաժշտությունը: Եվ հետո, ինձ հարազատ մարդ էր Հայաստանում առաջին ակումբները բացողը, որտեղ էլ անցկացնում էի օրվա մեծ մասը: Անընդհատ այդ երաժշտությունն էի լսում, այդ մթնոլորտում էի, DJ-ի վահանակի մոտ: Եվ ինձ համար շատ հարազատ էր դարձել ակումբային մթնոլորտը: Տարիների ընթացքում այնքան փորձ հավաքվեց, որ եթե Հայաստանում պետք է լիներ կին դիջեյ, ապա դա հաստատ պետք է լինեի ես:

- Կին և դիջեյ... Ինչքանո՞վ են այս հասկացությունները համադրվում:

-Այո, մի փոքր ոչ ավանդական մասնագիտություն է, մանավանդ կնոջ համար: Կոնկրետ բոլորի համար չեմ կարող ասել, բայց այս մասնագիտությունն ամբողջովին իմն է: Այսօր բավականին պահանջված են կին դիջեյները ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Որակյալ, պրոֆեսիոնալ կին DJ, եւ հաստատ հիանալի շոուն կլինի...

-Դիջեյի մասնագիտությունը չի՞  խանգարում լինել կանացի:

-Հակառակը' նպաստում է: Ուշադրությունն ավելի շատ է քո նկատմամբ: Հետևաբար դու միշտ պետք է լինես խնամված, ցանկալի:

-Մյուս մասնագիտությամբ կենսաբան ես, ինչ-որ կերպ դա ազդե՞լ է կեղծանվանդ վրա:

-Իհարկե՛: Հենց իմ մասնագիտական տերմինալոգիայի գրքի վերջին էջերից եմ ընտրել կեղծանունս: 5 ժամ փնտրելուց հետո ընտրեցի «Վակցինա» տարբերակը, քանի որ այն որոշակի գաղափարախոսություն է կրում: Ես չէի կարող ամբողջովին թողնել կենսաբանությունը, քանի որ պաշտում եմ իմ մասնագիտությունը: Ոչ միայն այդ անունն է կապում ինձ մասնագիտությանս հետ, այլև իմ գործունեությունը' բնապահպանական ակցիաներ, բազմաթիվ միջոցառումներ և այլն: Սեմինարներ եմ կարդում նաև ԵՊՀ-ում առողջ ապրելակերպի մասին:

-Հասարակական ակտիվությունդ թույլ տվեց մարդկանց ենթադրել, թե ուզում ես պատգամավոր դառնալ: Ի՞նչ ես կարծում, կգա՞ դրա ժամանակը:

-Քաղաքականության առումով միշտ էլ որոշակի ամբիցիաներ եղել են: Քանի որ ես ամեն ինչ սիրում եմ անել էնտուզիազմով' նույն բարեգործությունները,ակցիաները տարբեր, կուզեմ, որ այդ էնտուզիազմին կցվի մեկ ուրիշ՝ ավելի լուրջ հիմք, որի միջոցով կտարածվի այդ ամենը: Եթե լինեմ Ազգային ժողովում, ապա այդ ամենը հաստատ շատ ավելի  մասշտաբային կարվի: Եթե զգամ, որ 5 տարուց հասունացել է այդ ժամանակը, ապա հաստատ կդնեմ թեկնածություն: Այս տարի այդ ժամանակը դեռ չէր հասունացել:

-Ովքե՞ր են լինելու քո ընտրողները՝ ըստ քեզ:

-Բնականաբար, երիտասարդները, ովքեր այս տարիների ընթացքում համոզվել են, որ այն գաղափարախոսությունը, որ ես կրում եմ, հօգուտ իրենց է:

-Ընտանիքդ ինչպե՞ս է վերաբերվում քո ընտրությանը:

-Շատ նորմալ, քանի որ տեսնում էին,որ օրը 24 ժամ երաժշտություն եմ լսում: Հետո նրանք վստահում են ինձ: Գիտեն, որ ոչ ծխում եմ, ոչ խմում, ոչ թմրամիջոցներ եմ օգտագործում: Գիտեն նաև,որ շատերին ես եմ քարոզում այդպիսի բաներից հեռու մնալ:

-Ինչպիսի՞ երեխա ես եղել:

-Ահավոր խելոք, ի տարբերություն հիմիկվա: Շատ լսող, խելոք, զուսպ: Բայց հետո մեծացա… ու փոխվեց ամեն ինչ (ծիծաղում է-LN): Մինչև 12 տարեկանս լրիվ ուրիշ մարդ եմ եղել: Բակում միշտ մի անկյունում ինձ համար կանգնում էի: Դա այն պատճառով, որ փոքրուց իզոլացված եմ եղել. չեմ գնացել մանկապարտեզ, չեմ շփվել իմ տարիքի երեխաների հետ,միշտ մեծերի շրջապատում եմ եղել, որտեղ խոսակցության թեման գրեթե միշտ գիտությունն էր:

-Իսկ ի՞նչ եղավ 12 տարեկանից հետո:

-12 տարեկանում ամեն ինչ փոխվեց: Հասկացա, որ եթե այսպես շարունակվի, կկործանվեմ: Մամային ասացի. «Սկսում եմ կյանքս առանց ձեր սահմանափակումների»: Մինչ այդ մենակությունն այնքան էր կուտակվել իմ մեջ, որ ես միանգամից սկսեցի շփվել բոլորի հետ: Դարձա Երևանում ամենամեծ շրջապատ ունեցող մարդկանցից: Շփման պակասս ամբողջովին լրացրեցի:

-Ակումբային կյանքը գնալով զարգանում է Հայաստանում: Ունի՞ այն իր բացասական կողմերը:

-Այո, գնալով զարգանում է, բայց ոչ այն տեմպերով, որ բացասական բաներ բերի իր հետ: Ակումբներն այսօր շատ քիչ ազդեցություն են թողնում ընդհանուր հասարակության վրա: Ավելի մեծ ազդեցություն է թողնում հեռուստատեսությունը, որն ուղղակի աղբով է լցված: Եթե մարդ գալիս է ակումբ ուղղակի լավ ժամանակ անցկացնելու համար, դա պարզապես  լիցքաթափում է նրան, ոչ թե բերում վատ հետևանքների:

- Միշտ հետաքրքիր, ինքնատիպ արտաքինով ես ներկայանում: Ի՞նքդ ես զբաղվում քո իմիջով,թե կա համապատասխան մեկը'հատուկ դրա համար:

-Չէ, իմ կերտածն է, իմ ստեղծածը, ոչ մեկից չեմ «թխել» (ծիծաղում է-LN):

-Կերպարիդ անբաժանելի մասն է smoke eye կոչվածը: Ինչպես գտա՞ր, որ հենց այդպիսի աչքերը կդառնան քո կերպարի մի մասը:

-Որովհետև մաշկիս գույնը շատ բաց է, ու դա ինձ ահավոր նյարդայնացնում էր, փորձեցի իմ make up-ի մեջ մտցնել մուգ գույներ: Սկզբում ուղղակի մատիտ էր, հետո շատացավ, շատացավ ու…էսպես ստացվեց:

-Երբևէ կտեսնե՞նք Արուսիկին առանց այդպիսի make up-ի:

-Այո, երբեմն տեսնում են փողոցում, բայց հարցնում են. «Բա՞ն ա եղել» (ծիծաղում է-LN):

-Ո՞րն է Արուսիկի թույլ կողմը:

-Ես չեմ կարողանում անտարբեր լինել: Ամեն ինչ շատ խորն եմ ապրում: Անգամ երբ նոր էի սկսել Էկոլոգիա ուսումնասիրել, ինձ այնքան էին հուզում էկոլոգիական խնդիրները, այն դաժանությունը, որ տիրում է երկրագնդի վրա, որ որոշեցի ընդունվել կենսաբանության ֆակուլտետ, որպեսզի ստեղծեմ մի կենսաբանական զենք և մարդկանց վերացնեմ (ծիծաղում է-LN):

-Ո՞րն է եղել հաղթահարածդ ամենամեծ բարդույթը:

-Շփման բարդույթը: Նախկինում չշփվելով ոչ մեկի հետ՝ հիմա ես ունեմ ահավոր մեծ շրջապատ:

-Սիրո՞ւմ ես պատրաստել խոհանոցում և ի՞նչ ես պատրաստում: Տնային գործերով զբաղվո՞ւմ ես, թե դա քեզ համար չէ:

-Քանի որ ես առողջ սննդի կողմնակից եմ, պատրաստում եմ հիմնականում աղցաններ, ֆրեշներ կամ նման բաներ, որոնք հարուստ են վիտամիններով: Երբեք ինձ չեք տեսնի թխվածք ու յուղոտ բաներ պատրաստելիս: Շատ մաքրասեր եմ: Չեմ կարող տեսնել թափթփված մի բան ու սպասել, թե երբ մաման կամ մեկ ուրիշը կհավաքի:

-DJ Վակցինան կազմակերպում է նաև ժամանակակից հարսանեկան արարողություններ: Ե՞րբ ես պլանավորում կազմակերպել սեփական հարսանիքդ:

-Դեռ այն մարդը չկա, որի համար պատրաստվեմ առաջինը ես, հետո նաև հարսանիքը կազմակերպեմ: Բայց պլաններում կա մոտ երկու տարուց:

-Ինչպիսի՞ն կլինի DJ Վակցինայի հարսանիքը:

-Անպայման բնության գրկում: Կլինի ֆուրշետ'առողջ սնունդով'աղցաններով, մրգերով և այլն: Մենք կիջնենք գունավոր օդապարիկից, որպեսզի ամեն ինչ պոզիտիվ լինի, գունավոր: Իսկ ես հարսանիքիս օրը կլինեմ հարսի շորիկով ու կեդերով: Հարսանքից հետո էլ կգնանք Տիբեթ:

-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Արուսիկի ընտրյալը:

-Ինձնից գոնե մի տոկոս լավը' ուժեղությամբ, աշխատասիրությամբ և անպայման, լոգիկայով:

-Կա՞ն բնավորության գծեր, որոնք կբացառես ընտրյալիդ հարցում:

-Չպետք է լինի չտես, քանի որ այդպիսի մարդիկ նաև կոմպլեքսավորված են լինում և սկսում են ճնշել դիմացինի ինդիդվիդուալիզմը:

-Մայրիկ DJ. կարծում եմ՝ լավ է հնչում: Պատկերացնո՞ւմ ես քեզ այդ կերպարում: Ինչպիսի՞ն կլինես:

-Այդ ժամանակ հնարավոր է՝ DJ չլինեմ: Հիմա էլ ես միայն իմ միջոցառումներին եմ որպես DJ հանդես գալիս : Մնացած դեպքերում հանդես եմ գալիս միջոցառում կազմակերպողի դերում: Երբ ընտանիք, երեխա ունենամ, կդառնամ բիզնես լեդի:

 

Հարցազրույցը` Նելլի Ղարիբյանի

Դիտվել է 7313 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Emmul | 12-04-2012 18:24
Շատ հետաքրքիր և հաջողված հարցազրույց է... :) Ապրես Նելլի ջան :)

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 829 անգամ
23.04.2024
Դիտվել է 225 անգամ
25.04.2024
Դիտվել է 193 անգամ
26.04.2024
Դիտվել է 161 անգամ
27.04.2024
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster