|
Ամենահայտնի plus-size մոդել Էշլի Գրեմը կիսվում է իր գեղեցկության գաղտնիքներով
17.02.2016
Այժմ plus-size-ի դարն է և դրա հետ չես վիճի: Դրա վառ ներկայացուցիչ Էշլի Գրեմը կիսվում է իր գեղեցկության գաղտնիքներով:
Իր վերջին հարցազրույցներից մեկում, 27-ամյա մոդելը, ով վերջերս նկարահանվել է սպորտային հագուստի գովազդում, պատմել է, թե ինչպես է իր մարմինը շարժուն մեջ պահում: Աղջկա խոսքով՝ նա շատ ջուր է խմում և ժամեր անցկացնում մարզասրահում, ինչպես նաև զբաղվում մարտական արվեստով:

«Ես սիրում եմ բոքս և հաճախում եմ պարապմունքների, որոնք գտնվում են իմ մարզասրահին մոտ»,- ասել է նա:
Պարապմունքը բաց թողնելը միանգամից երևում է իր կազմվածքի վրա, հագուստը 48 համարից մեծանում է մինչև 50:

«Ես երբեք չեմ ասել, որ իմ մարմինը կատարյալ է, ես պարզապես քարոզում եմ առողջ ապրելակերպ, ոչ ավելին»,-ասել է նա:

Փարթամ և կանացի կառուցվածքի, ինչպես նաև ակտիվ մարզումների և, իհարկե, իր մարմնի հանդեպ սեփական վերաբերմունքի շնորհիվ, Էշլին դարձել է Sports Illustrated-ի հատուկ համարի աստղը: Ինչպես հայտնի է, այս պարբերականն իր էջերում տեղադրում է միայն ամենասեքսուալ և պահանջված մոդելների նկարները:

«Կապ չունի, թե որ չափսի հագուստ ես դու կրում և քանի տարեկան ես, սակայն մրցույթ-ընտրությունների ժամանակ դու մի բան ես լսում՝ դու պետք է նիհարես»,-ասում է Էշլին:

Դա չխանգնեցրեց նրան: Նա չնիհարեց: Ավելին, նա դարձավ հայտնի թոփ-մոդել և նույնիսկ ստեղծել է գեղեցիկ ներքնազգեստի հավաքածու՝ թմբլիկների համար, որը շատ մեծ պահանջարկ ունի Արևմուտքում:

Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 14843 անգամ
Читать на русском
|