Աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցը մեծ փորձություն է: Կարևոր է ոչ միայն թե ինչ եք ասում, այլ նաև ինչ տպավորություն եք գործում: Հագուստը այստեղ բնավ վերջին տեղում չէ: Ահա ինչ պետք է անել, որպեսզի հագուստի հետ խնդիր չծագի:
1. Պատրաստեք այն երեկոյից: Ամենավատը կլինի, եթե դուք վերջին րոպեին ընտրեք հագուստ, որը չի սազի որևէ բանի հետ, և ստիպված կլինեք փնտրել այլ բան: Այդ պատճառով պետք է նախօրոք պատրաստվել, փորձել, արդուկել: Հագնվեք և դուրս եկեք նախատեսված ժամից շուտ, որպեսզի հանգիստ տեղ հասնեք, առանց շտապելու: Ճանապարհին հնարավոր է խցանումներ լինեն, այդ պատճառով՝ պետք է ժամանակ ունենաք:
2. Նախապես իմացեք, թե արդյո՞ք ձեր դիմած ընկերությունում գոյություն ունի դրես-կոդ: Լավ է, եթե դուք գեղեցիկ եք հագնված, բայց, եթե այդպիսի բան չեն հագնում ընկերությունում, դուք կարող եք բացասական տպավորություն թողնել:
Եթե պատրաստվում եք գրասենյակային աշխատանքի, ապա չեք սխալվի, եթե հագնեք մուգ կոստյում, կիսաշրջազգեստ կամ տաբաթ և սպիտակ բլուզ: Եթե պատրաստվում եք արտադրությունում աշխատել, կարող եք հագնել վարնաշապիկ և տաբաթ կամ համեստ զգեստ:
3. Համեստ հագնվեք: Եթե դուք ունեք գեղեցիկ կոստյումներ, զգեստներ կամ զարդեր, ավելի լավ է դրանք թողնեք հաջորդ անգամներին: Նույնը վերաբերվում է նաև դիմահարդարմանը և օծանելիքին:
4. Դուրս գալուց առաջ անպայման մեկ անգամ ևս նայեք ձեզ հայելու մեջ: Դուք եք որևէ բան նկատել, օրինակ, թուլացած կոճակ կամ հագուստին թել կպած : Լավ է, երբ այդ մանրուքները վերացվում են տանը, քան նկատվում են հարցազրույց վերցնողի կողմից:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: