Հայտնի մոդել Բար Ռաֆաելին առաջնեկի է սպասում
06.01.2016
Իսրայելցի մոդել Բար Ռաֆաելին հղի է: Այդ մասին մոդելը տեղեկացրել է Instagram-ի իր էջում՝ դնելով հղիության թեստի նկարը. «Կլինի 2016-ին…»,- մակագրել է նա:
Նորությունը վառ արձագանք է գտել, և նկարը հավաքել է ավելի քան 71,000 like, ինչը ռեկորդային թիվ է նրա համար: Մոդելը սովորաբար հավաքում է 40,000-50,000:
Հունիսին Ռաֆաելին նշել էր իր 30 ամյակը, աշնանն ամուսնացել իսրայելցի գործարար, 40-ամյա Ադի Էզրայի հետ:

Մինչ այդ՝ 2003 թվականին, Ռաֆաելին ամուսնացել էր իր մանկության ընկեր Արիկ Վայնշտեյնի հետ, սակայն երկու տարի անց բաժանվել է: 2006-2009 մոդելը հանդիպում էր Լեոնարդո Դի Կապրիոյի հետ:


Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8185 անգամ
Читать на русском
|