|
Սինդի Քրոուֆորդը պատմել է, որ քիչ էր մնում գիշեր անցկացներ Ջորջ Քլունիի հետ
12.12.2015
Լինելով արդեն ամուսնացած` Սինդի Քրոուֆորդը Ջորջ Քլունիի հետ հայտնվել է անկողնում: Թե ինչպես է դա պատահել, Քրոուֆորդը պատմել է Քոնան Օ’Բրայենի հեռուստաշոուի ժամանակ:
Շփոթմունքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, երբ Քլունին դեռ ամուսնացած չէր: Լինելով Սինդիի ամուսնու` Ռենդի Գերբերի ընկերը և գործընկերը, դերասանը բուռն երեկույթից հետո մնացել էր գիշերելու նրանց տանը: Քրոուֆորդը չգիտեր, որ Քլունին այնտեղ է և գիշերը գնացել էր հյուրասենյակ` տեսնելու, թե ինչպես է ամուսինը (երբ երեխաները փոքր էին հաճախ էին քնում Սինդիի հետ, իսկ Գերբերը քնում էր հյուրասենյակում, երբ ուշ էր վերադառնում):

«Ես վեր կացա, ուզում էի տեսնել, որ նա եկել է, և տանը ամեն ինչ կարգին է: Մտա սենյակ և տեսնեմ Ռենդին պառկած է դեմքով ներքև: Մութ էր, սակայն տեսա նրա մոտոցիկլետային կոշիկները: Մոտեցա, որպեսզի հանեմ դրանք և հանկարծ լսում եմ` հեյ, գեղեցկուհի, և դա Ռենդին չէր, դա մի քիչ հարբած Ջորջն էր», - ծիծաղելով պատմել է Քրոուֆորդը:
Սինդի խոսքերով՝ նրա վրա ավելի քիչ հագուստ կար, քան պետք է լիներ, այդ պատճառով վեր է թռել և վազել ամուսնուն փնտրելու: «Ես գտա նրան աղջկաս սենյակում»-, պատմել է Քրոուֆորդը, ավելացնելով, որ շատ անհարմար կստացվեր, եթե ամուսինը տեսներ իրեն Ջորջի հետ:

Նույն պատմությունը պատմել էր նաև Քլունին մեկ ամիս առաջ, սակայն հայտնել մեկ այլ մանրամասնություն․ Սինդին գրեթե մտել էր անկողին և վեր թռել անսպասելիությունից: «Բավականին զվարճալի էր»,- ասել էր դերասանը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8260 անգամ
Читать на русском
|