Սուպերմոդել Հայդի Կլումի եւ երգիչ Սիլի 7-րդ հարսանիքը տեղի չի ունենա
09.04.2012
Համատեղ կյանքն ավարտելուց հետո Հայդի Կլումը որոշել է վերջակետ դնել հարաբերություններին ու դիմել է դատարան' պաշտոնապես բաժանվելու: Իբրև պատճառ սուպերմոդելը նշել է հարաբերություններում «անհաղթահարելի տարակարծությունները»:
Լոս Անջելեսի դատարան ներկայացված հայցում նշվում է, որ Կլումն ու Սիլը, ովքեր ամուսնացել էին 2005 թ-ի մայիսին, ունեն ամուսնական պայմանագիր, որի կետերը չեն հրապարակվել:
Սիլն ու Կլումը դաստիարակում էին 4 երեխայի, որոնցից 3-ը' համատեղ ամուսնությունից, իսկ 1-ը' Կլումի և իտալացի բիզնեսմեն Ֆլաբիո Բրիատորի հարաբերություններից, որին, սակայն, Սիլը որդեգրել էր: Associated Press-ը հայտնում է, որ Կլումը դատարանից պահանջել է երեխաների դաստիարակությունը հանձնել իրեն, իսկ Սիլին տալ նրանց տեսակցելու իրավունք:
Աստղային զույգի բաժանման լուրը ցնցել է նրանց երկրպագուներին, ովքեր ամեն տարի ականատեսն էին լինում Սիլի ու Կլումի հերթական ամուսնությանը: Այս տարի նրանք սպասում էին 7-րդ հարսանիքին: Այժմ երգիչն ու սուպերմոդելը աշխատում են համատեղ ունեցվածքի բաժանման խնդրի շուրջ: Forbes-ի տվյալներով' միայն 2011 թ-ին Հայդի Կլումի եկամուտն ավելացել է մինչև 20 մլն դոլարով: Դիտվել է 3742 անգամ
|