Կարկանդակ՝ գազարով և նուշով
27.10.2015
Նուշով-գազարով այս կենսուրախ կարկանդակը նախընտրելի է բացառապես ամեն ինչով․ այն պատրաստման առումով շատ պարզ է, քիչ ալյուր է պարունակում, շատ քաղցր չէ և յուրահատուկ թեթևություն ունի։
Միայն մի խնդիր կա․ շատ արագ է ուտվում և՝ միչև վերջ։
Անհրաժեշտ են (4 բաժնի համար)
- գազար՝ 2 հատ - նուշ՝ 300 գ - շաքարավազ՝ 200 գ - ձու՝ 4 հատ - ցորենի ալյուր՝ 50 գ - կիտրոնի կեղև՝ 3 ճաշի գդալ - դարչին՝ մի պտղունց - կուանտրո՝ 1 ճաշի գդալ - փխրեցուցիչ՝ 1 թեյի գդալ։
Պատրաստման եղանակը (1 ժամ 20 րոպե)
1. Երկու մեծ գազար մաքրել և անցկացնել խոշոր քերիչով։ Նուշը մանր աղալ խահանոցային կոմբայնով։ Գազարը և նուշը խառնել մեծ տարրայի մեջ։
2. Բաժանել ձվերի դեղնուցն ու սպիտակուցը։ Դեղնուցը հարել շաքարավազի կեսի հետ (100 գ), ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը, դարչինը, կեղևը։ Վերջում ավելացնել լիկյորը (կուանտրոն) և խառնել։ Ստացված զանգվածը միացնել գազարին և նուշին։
3. Առանձին մաքուր և չոր տարրայի մեջ հարել սպիտակուցը մնացած շաքարավազի հետ հարել մինչև փրփրելը և նրբորեն թիակով կամ փայտե գդալով այն խառնել նուշ-գազարե խմորի հետ։
4. Խմորը լցնել նախօրոք ձեթով շփված խորը կաղապարի մեջ։ Թխել մեկ ժամից քիչ պակաս՝ 180 աստիճան ջերմության տակ։
5. Պատրաստի կարկանդակը հանել ջեռոցի միջից, 20-25 րոպե սառեցնել և կաղապարի միջից դուրս բերել։ Կտրատել ըստ չափաբաժինների և անմիջապես մատուցել։
Այս կարկանդակը լավ է նրանով, որ պատրաստվում է առանց կարագի և ալյուրի քիչ քանակությամբ։ Ցանկության դեպքում խմորի մեջ կարելի է ավելավնել սև սալորի կամ ծիրանի չիր, նուշը փոխարինել ցանկացած այլ ընկուզեղենով, իսկ կուանտրոյի փոխարեն օգտագործել կոնյակ կամ ռոմ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8817 անգամ
Читать на русском
|