Իրականում բոլոր կանոների պահպանումով արված մերսումը նպաստում է կրծքի ծավալի որոշակի մեծացմանը։ Սակայն դա ժամանակավոր ազդեցություն է։
Այդպիսի գործողությունը նպաստում է կաթնագեղձերի շրջանում արյան շրջանառության լավացմանը և կրծքին առաձգականություն հաղորդում։
Մերսումը պետք է լինի նուրբ և հանդարտ։ Իսկ չափից ավելի ջանքերը միայն կարող են վնասել կրծքին։
Կրծքի աճ, որպես այդպիսին, տեղի չի ունենում նաև կնոջ ամսեկանների շրջանում։ Չնայած` ծավալների մեծացում դաշտանից առաջ կարող է նկատվել։ Վերջինս բացատրվում է նրանով, որ ձվարաններում արտադրվող պրոգեստերոնն առաջացնում է գեղձերի ակտիվացում։ Դաշտանի ավարտից հետո պրոգեստերոնը կորցնում է իր ակտիվությունը։
Ճիշտ չէ նաև այն կարծիքը, թե կուրծքը աճում է գետնից հրում վարժությունը կատարելիս։ Եթե դուք պարբերաբար հրումներ կատարեք, ապա կարող եք հասնել միայն կրծքի տեսողական մեծացման։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ կրծքի մկանը մեծանում և մի փոքր բարձրանում է։
Համանման ազդեցության կարելի է հասնել ծանրաբեռնվածությունը ճիշտ բաշխելու միջոցով։ Որոշ կանայք, սակայն, գեղեցիկ և բարձր կրծքի փոխարեն ստանում են մկանուտ կրծքավանդակ և հզոր մեջք։
13-01-2026 11:05 Ուֆայում գործող Պատերազմի վետերանների հանրապետական հիվանդանոցի մասնագետների կարծիքով՝ բավարար քունը երկարակեցության համար ավելի կարևոր է, քան շատ այլ գործոններ։ Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների մասնագետների կողմից անցկացված ուսումնասիրության՝ քրոնիկ անքնությունը կրճատում է կյանքի տևողությունը․ առողջական ռիսկերի առումով այս գործոնը զիջում է միայն ծխելուն: Հետազոտողները կարծում են, որ բավարար քունն ավելի մեծ ազդեցություն ունի կյանքի տևողության վրա, քան սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և սոցիալական կապերը։
13-01-2026 10:54 Նոր հետազոտության համաձայն՝ արհեստական բանականության (ԱԲ) նոր գործիքը կարող է արագացնել սրտի հիվանդությունների բուժման մեթոդների որոնումը: Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները մշակել են ԱԲ գործիք, որն օգնում է պարզել, թե որ գեներն են կապված հիվանդությունների հետ և արագացնում է սրտի հիվանդությունների դեմ դեղամիջոցների որոնումը՝ համադրելով սրտի մանրակրկիտ պատկերները բժշկական խոշոր տվյալների բազաների հետ:
13-01-2026 10:51 Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, մտադիր է իր մեկ տարեկան որդու լրիվ խնամակալությունը պահանջել պահպանողական գրող Էշլի Սենթ Քլերի հետ՝ տրանսգենդեր անձանց մասին նրա մեկնաբանություններից հետո։ Tesla-ի գործադիր տնօրենը սա գրել է X-ում՝ ի պատասխան մի օգտատիրոջ, որը պնդել էր, որ իրեն «լրիվ խնամակալություն է անհրաժեշտ», քանի որ Սենթ Քլերը «խոսել է տրանսգենդեր ծնող լինելու օգտին»։
13-01-2026 08:18 Թիմոթի Շալամեն և Քայլի Ջեները, հնարավոր է, ամուսնացած են։ Զույգի գաղտնի հարսանիքի մասին լուրը տարածեց Լոս Անջելեսում կայանալիք «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ։ Համացանցում շատ են քննարկումները, որ դահլիճում իրենց սեղանի շուրջ յուրաքանչյուր հայտնի հյուրի սպասող անվանական ցուցանակի վրա 28-ամյա Քայլիի ազգանունը գրված էր՝ Ջեններ-Շալամեն։ Երբ զույգը մոտեցել է իրենց տեղերին և տեսել անվանական ցուցանակը, իբր զսպել են զգացմունքները, բայց, կարծես, չեն զարմացել։ Նրանց արձագանքի տեսանյութն ու լուսանկարն արդեն տարածվել են համացանցում։
13-01-2026 01:10 «Sinners» («Մեղավորները») ֆիլմի ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրների շարքում է։ Օհանյանի, ինչպես նաև մյուս պրոդյուսերներ Զինզի Քուգլերի ու Ռայան Քուգլերի ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» անվանակարգում։ «Sinners»-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգում․ մրցանակը հանձնվել է շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնին։ «Sinners»-ը այս տարվա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում երրորդ ամենանոմինացված ֆիլմն էր․ այն ներկայացված էր 7 անվանակարգերում՝ այդ թվում և լավագույն ֆիլմ դրամա ժանրում։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: