Ինչպես ճիշտ ընդհատել զրույցը՝ չնեղացնելով զրուցակցին
02.10.2015
Որքան հաճախ է հարկ լինում ընդհատել գործնական խոսակցությունը, սակայն վախը, որ կարող ես նեղացնել զրուցակցին, չի թողնում դա անել:
Ներկայացնենք մի քանի խորհուրդ…
1. Շնորհակալություն հայտնեք (բովանդակալից զրույցի, տեղեկության, անկեղծության, ժամանակ տրամադրելու համար և այլն):
2. Հակիրճ բացատրեք, թե ինչ եք մտադիր անել և ցույց տվեք, որ անմիջապես ձեռնամուխ եք լինում այդ գործին:
3. Զրուցակցին առաջարկեք շտապ ինչ-որ բան անել, բացատրելով, թե ինչու է պետք դա անհապաղ ձեռնարկել:
4. Ոտքի կանգնեք, սեղմեք ձեռքը, հրաժեշտ տվեք:
5. Այցելուին ուղեկցեք մինչև դուռը:
6. Գործողության մեջ դրեք «փրկության մասին համաձայնագիրը» (փրկել պայմանավորված ազդանշանի դեպքում) գործընկերոջ հետ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5124 անգամ
Читать на русском
|