Մարդկանց մեծամասնությունը դրժում է բժիշկների խորհուրդները, ովքեր գտնում են, որ լավ քնելու համար անհրաժեշտ է հեռու պահել համակարգիչներն ու հեռախոսները։ Խոշոր ընկերությունների անցկացրած հետազոտությունները բացահայտել են այլ հետաքրքիր փաստեր ևս։
Նայեք շուրջբոլորը։ Ամենայն հավանականությամբ` ձեր հեռախոսը գտնվում է ձեր կողքին։ Ինչ էլ խորհուրդ տան բժիշկներն ու հոգեբանները, մենք չենք պատրաստվում ազատվել տեխնիկայից ունեցած մեր կապվածությունից և մշտապես օնլայն, կապի մեջ լինելու սովորությունից, եթե, իհարկե, դա չի պահանջում մեր աշխատանքը։
Սքայնեթ ցանցը և Մոտորոլա ընկերությունը հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ մարդկանց 60%-ը քնում է հեռախոսը ձեռքին, իսկ 17%-ն այն իրենց հետ վերցնում են անգամ լոգարան մտնելիս։
Հարցվածների 19%-ը հայտարարել է, որ ավելի լավ է հրաժարվեն քնից, քան հանգստյան օրերն անցկացնեն առանց հեռախոսի։ 18%-ը պատրաստ է հրաժարվել լոգանքից, 15%-ը՝ այլ կարևոր սովորություններից։ 22%-ը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են դադարել սեքսով զբաղվել, սակայն չեն հրաժարվի բջջային հեռախոսի ընկերակցությունից։
Ընդ որում՝ 39%-ը խոստովանել է, որ իրենք հաճույք են ստանում սմաթֆոններն օգտագործելիս։ Նրանց մի մասը երջանիկ է լինում ժամանակ առ ժամանակ, քանի որ հարցվածների 79%-ը նշել է, դրանց զանգերը հաճախ են նյարդայնացնում։
Հետազոտության մասնակիցների 40%-ը նշել է, որ իրենց հեռախոսների հետ այնպիսի վստահելի հարաբերությունների մեջ են, որ դրանց անգամ ընկալում են որպես իրենց զրուցակից և այնպիսի հարցեր են ուղղում, որ երբեք իրենց մտերիմ ընկերներին չէին տա։
11-04-2025 09:59 Փենսիլվանիայի և Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները նորարարական ծամոն են ներկայացրել, որն ընդունակ է չեզոքացնել գրիպի և հերպեսի վիրուսները անմիջապես բերանի խոռոչում։ Մշակումը, որը նկարագրված է Molecular Therapy բժշկագիտական հանդեսում, օգտագործում է պաթոգենների թափանցումը բջիջներ արգելափակող մոդիֆիկացված կենսամոլեկուլներ:
11-04-2025 01:03 Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի ունեցան նախավերջին (10-րդ) տուրի պարտիաները։ Չեմպիոնի տիտղոսը 9 միավորով ապահովեց սերբ Տեոդորա Ինյաչ։ Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ եւ 7 միավորով բաժանում է 5-10-րդ տեղերը։ Էլինա Դանիելյանը պարտվեց էստոնացի Մայա Նարվային եւ 6,5 միավորով բաժանում է 11-24-րդ տեղերը։
10-04-2025 09:55 Եթե արթնանում եք գիշերվա կեսին, ապա սեքսը կարող է լավ քնի բանալի դառնալ: Մասնագետները պարզել են, որ նրանք, ովքեր քնելուց անմիջապես առաջ սեքսով են զբաղվել, անհամեմատ ավելի հազվադեպ են արթնացել դրանից հետո: Թեեւ ավստրալացի գիտնականները չեն կարողացել ստույգ հաստատել, թե ինչու է դա տեղի ունենում, նրանք ենթադրել են, որ լավ ինքնազգացողության հորմոնների հետօրգազմային աճն օգնում է մարդկանց լավ քնել: Ցանկացած տեսակի սեռական ակտիվության ազդեցությունը քնի վրա ավելի ուժեղ է թվում կանանց մոտ:
10-04-2025 06:03 TNT հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ժամանակավորապես դադարեցրել են Քրիստինա Ասմուսիմասնակցությունը «Սկլիֆ» նոր սերիալի նկարահանումներին։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է նկարահանման հրապարակում 36-ամյա դերասանուհու ոչ պատշաճ պահվածքի պատճառով։
10-04-2025 05:08 Հոլիվուդում կաացել է Fashion Trust US Awards 2025 ամենամյա մրցանակաբաշխությունը, որը մեծարում է նորաձևության սկսնակներին: Միջոցառմանը ներկա են եղել նորաձեւության ինդուստրիայի եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Նրանց թվում են՝ Քեյթ Հադսոնը, Կարա Դելևինը, Ջուլիա Ֆոքսը, Բարբարա Պալվինը ամուսնու՝ Դիլան Սպրուսի հետ, Զուի Դեշանելը, Ֆերգին, Մենդի Մուրը, Նիկի Հիլթոնը մոր՝ Քեթիի հետ, Սիարան, Էյֆորիայի աստղ Բարբի Ֆերեյրան, Ստելլա Մաքսվելը, Էրին Վասսոնը, Ջեննա Քինգը և մյուսները, Ջեննա Դեշանելը: