Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Զատկին հավկիթները զարդարելու հեշտ ու յուրօրինակ տարբերակներ

07.04.2012

Թե ինչպես կարմիր ներկել Սուրբ Զատկի հավկիթները գիտեն, թերևս, բոլորը: Ավանդական մի շարք միջոցներ կան, որոնք օգնում են ստանալ օրվա խորհուրդը կարմիր ձվիկների միջոցով: Դրանցից է, օրինակ, ձուն եփելիս սոխի կեղև ավելացնելը, ընդ որում, որքան շատ կեղև ու քիչ ձու, այնքան՝ ավելի վառ կարմիր գունավորում: Մյուս հայտնի ձևն էլ արհեստական ներկերի օգտագործումն է:

Իսկ մենք Ձեզ ենք առաջարկում փոքր-ինչ ավելի ժամանակակից դիզայն Զատկի տոնին պատրաստվելու համար: Նախ մի քանի գաղտնիք... Կարելի է զարդարել ոչ միայն եփած ձուն, այլև դրա դատարկ կեղևը: Այո, այո, ամեն ինչ ճիշտ է. հնարավոր է հավկիթի ներսի պարունակությունը դուրս հանել այնպես, որ կեղևը չտուժի: Դրա համար ուղղակի ձվի երկու սուր ծայրերին փոքր անցքեր բացեք ասեղի միջոցով և թույլ տվեք, որ հեղուկ մասը ծորա: Ահա և վերջ: Մնում է միայն զարդարել և մենք կունենանք ոչ միայն գեղեցիկ հավկիթներ, այլև հետաքրքիր նվերներ' Զատկի տոնին բարեկամներին ուրախացնելու համար:

Զարդարելու համար, իհարկե, պետք կլինի սոսինձ. համաձա՞յն եք: Մի շտապեք. սոսնձի փոխարեն կարելի է օգտագործել ձվի սպիտակուց: Սա, անշուշտ, այն դեպքում, եթե աշխատում եք եփած ձվի հետ, որը հետո ուտելու են. սոսինձը կարող է վտանգավոր լինել:

Անցնենք գործի:

Վերցրեք հետաքրքիր նախշերով անձեռոցիկներ և զգուշորեն կտրատեք նախշերը, ապա դրանք սպիտակուցի միջոցով կպցրեք հավկիթներին: Դուք կստանաք հետաքրքիր, գարնանային պատկեր:

 

Անչափ գեղեցիկ ձվիկ կարելի է ստանալ տարբեր գույների ներկված ձվերի կեղևների փշրանքներից: Այդ խայտաբղետ կտորտանքները կպցնելով մեկ այլ ձվիկի' կստանաք չկրկնվող մոդել:

Կարելի է օգտագործել նաև գույնզգույն թելեր:

Չմոռանանք նաև արդեն մեկ շաբաթ առաջ աճեցրած ու պատրաստած խոտերի մասին: Եթե դրանք տեղավորեք մեկ ձվիկի համար նախատեսված ամանների մեջ, ապա հավկիթն առանձնակի զարդարման կարիք չի ունենա: Բավական կլինի նրա բնական գեղեցկությունը:

Դիտվել է 28127 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարինա Դավթյանը նվաճել է «Miss. UN Classic 2025» տիտղոսը

29.09.2025
51-ամյա Կարինա Դավթյանը Իժևսկից հաղթել է «ՄԱԿ–ի Միսս և Միսսիս» մրցույթի ավագ տարիքային խմբում (50+): Եզրափակիչը տեղի է ունեցել Նյու Դելիում:

Հարստության մագնիսներ. կենդանակերպի 5 նշան, որոնց բախտը բերում է ֆինանսների հարցում

17.09.2025
Նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ որակները, որոնք օգնում են հարստություն գրավել. ոմանք ինքնավստահ են, ոմանք ռազմավարական մտածողություն ունեն, իսկ ոմանք էլ ինտուիտիվ կերպով զգում են հաջողությունը։

Արևի համբույր. ինչու են նորաձևության սիրահարները նախընտրում արևայրուքի գծերը, իսկ բժիշկները՝ սարսափում

19.08.2025
Եթե մինչև վերջերս լողազգեստի սպիտակ հետքերը համարվում էին անճաշակության նշան, ապա այսօր կանայք միտումնավոր չեն փորձում դրանք ծածկել հագուստով կամ նոր արևայրուքով։

Հայելային ամսաթիվ 08.08.2025․ ինչպես ճիշտ ցանկություն պահել, որպեսզի այն իրականանա

06.08.2025
Առյուծի դարպասը բացում է երեք ամսաթվերի ժամանակահատված, որը հնարավորություն է տալիս ձեր կյանք մտցնել ինչ-որ նոր բան:

Դերասանական 4 հմտություն, որոնք օգտակար են նաև կյանքում

04.07.2025
Դերասանական մասնագիտությունը ենթադրում է ամենօրյա քրտնաջան աշխատանք և հմտությունների կատարելագործում, որոնք միշտ չէ, որ նկատելի են առաջին հայացքից, բայց օգնում են ոչ միայն բեմում, այլև առօրյա կյանքում:

«Չեմ ցանկանում սեքսով զբաղվել». 5 եղանակ լիբիդոն բարձրացնելու համար՝ ըստ գինեկոլոգների

12.06.2025
Մենք անցնում ենք կյանքի տարբեր շրջաններով, և պատահում է, որ մարմինը չի ցանկանում ինտիմ հարաբերություններ ունենալ զուգընկերոջ հետ: Ավելին, դա կարող է տեղի ունենալ ինչպես 50 տարեկանից հետո, այնպես էլ 30 կամ 20 տարեկանում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-10-2025 12:04
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն արդարացրել է Լեհաստանում կայացած համերգի ժամանակ իր զգեստի հետ կատարված միջադեպը՝ ասելով. «Ես ուրախ եմ, որ տակից ներքնազգեստ էի հագել»։  Շոուի ժամանակ միջադեպի վրա ուշադրություն է հրավիրել People ամսագիրը։ Հայտնի է, որ հուլիսին  դերասանուհին բեմում ելույթ էր ունեցել փայլուն կրծկալով և կարճ կիսաշրջազգեստով, որոնք անսպասելիորեն ընկել էին նրա վրայից։ Աստղի խոսքով՝ միջադեպը շոուի մաս չէր կազմում։
14-10-2025 11:55
Բժիկները հինգ խորհուրդ են շեշտել լավ քնել համար: Առաջին հերթին, պետք է քնելուց առնվազն մեկ ժամ առաջ խուսափել սմարթֆոններից և այլ գաջեթներից: Որպես երկրորդ խորհուրդ առաջարկվում է ընթերցանությունը, շնչառական վարժությունները և տաք ցնցուղը: Բժիշկները նաև կոչ են անում մշտապես քնել և արթնանալ նույն ժամերին՝ թե՛ աշխատանքային, թե՛ հանգստյան օրերին: Ինչ վերաբերում է սննդին, ապա խորհուրդ է տրվում խուսափել ծանր ընթրիքներից, հեղուկի՝ չափից շատ օգտագործումից և երեկոյան ալկոհոլային խմիչքներից:
14-10-2025 11:53
Հոլիվուդյան դերասանուհի Դակոտա Ջոնսոնը մեկնարկում է իր ռեժիսորական կարիերան: Դերասանուհու առաջին աշխատանքը կլինի «Ծառը կապույտ է» դրաման: Այս մասին տեղեկանում ենք WorldOfReel պորտալից: Ֆիլմը աուտիզմ ունեցող մի կնոջ մասին է, ով կարողանում է ազատվել իր չափազանց վերահսկող մոր ճիրաններից: Դակոտան ասել է, որ պատմությունը խորապես անձնական է իր համար։ Ֆիլմի սցենարը կգրի Վանեսա Բուրգհարդտը: Վերջինս և Դակոտա Ջոնսոնը կնկարահանվեն «Ծառը կապույտ է» ֆիլմում։
14-10-2025 11:31
Մեգան Մարքլը կրկին ուշադրության կենտրոնում է, և այս անգամ՝ ոչ իր հագուստի պատճառով: Balenciaga-ի գլխավոր դիզայներ Պիերպաոլո Պիչոլին բացահայտել է, որ Սասեքսի դքսուհին ինքն է հրավեր խնդրել ցուցադրության համար, ինչը Մեգանն ավելի վաղ հայտարարել էր, որ միջոցառմանը իր մասնակցությունը դիզայների հետ «երկարատև բարեկամության գագաթնակետն» էր: Սակայն The Cut ամսագրին տված հարցազրույցում Պիչոլին ակնարկել է, որ իրենց հարաբերությունները շատ ավելի քիչ մտերիմ են:նշանավորել է նրա բարձրակարգ դեբյուտը Փարիզի նորաձևության շաբաթվա ցուցադրությունում: 
14-10-2025 04:12
Քեթի Փերին լռությունը խախտել է Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր սիրավեպի մասին, այն բանից հետո, երբ զույգին բռնացրեցին համբուրվելիս։ 40-ամյա երգչուհին երեկ Լոնդոնի O2 Arena-ում իր ելույթի ժամանակ հումորով մեկնաբանեց իր անձնական կյանքը։ «Լոնդոն, Անգլիա, այսպիսի՞ն է քո տեսքը երկուշաբթի երեկոյան։ Զարմանալի չէ, որ ես սիրահարվում էի անգլիացիներին… Բայց այլևս ոչ», - բեմից դիմել է Փերին երկրպագուներին՝ ակնհայտորեն նկատի ունենալով իր նախկին հարաբերությունները կատակերգու Ռասել Բրենդի և դերասան Օռլանդո Բլումի հետ, որոնք երկուսն էլ բրիտանացիներ էին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.10.2025
Դիտվել է 659 անգամ
09.10.2025
Դիտվել է 540 անգամ
08.10.2025
Դիտվել է 374 անգամ
10.10.2025
Դիտվել է 303 անգամ
11.10.2025
Դիտվել է 281 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster