Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

9 մթերք, որոնք սառնարանում պահելը նպատակահարմար չէ

01.09.2015

Որոշ կոսմետիկա արժե պահել սառնարանում, հատկապես՝ աչքերի շրջակայքի համար նախատեսված կրեմը: Իսկ որպեսզի բանկաների համար տեղ ազատվի, նպատակահարմար է այնտեղից դուրս հանել այն մթերքը, որոնք հրաշալի կերպով պահպանվում են տնային ջերմաստիճանում:

Եկեք տեսնենք, թե որ մթերքը չարժե պահել սառնարանում և ինչու: Մրգերն ու բանջարեղենը, որոնք հասունանում են ջեմության առկայությամբ և անհրաժեշտ կենսերվանտներով ուտելիքը, որոնք պահպանվում են ցածր ջերմաստիճանում. ահա թե ինչն է անհրաժեշտ դուրս բերել սառնարանից:

Բանան

600x580

Այս միրգը սառնարանում պահել արժե միայն այն դեպքում, երբ ցանկանում եք դանդաղեցնել դրա հասունացումը: Իսկ սենյակային ջերմաստիճանը դրանց համար օգտակար է մի քանի պատճառով: Սառնարանում բանանի կճեպը դառնում է շականակագույն, և դրանք արագացնում են մյուս մրգերի հասունացումը: Պետք չէ բանանը պահպանել տոպրակների կամ հատուկ փակվող տարրաների մեջ, քանի որ այ դեպքում այն շատ արագ կհասունանա:

Գետնանուշի յուղ

Գետնանուշի բնական յուղը հարկավոր է պահել սառը տեղում, սակայն այն, ինչը մենք գնում են խանութներից, դրա կարիքը բոլորովին չունի: Վերջինս սենյակային ջերմաստիճանում հրաշալի կերպով պահպանվում է մի քանի ամիս: Կարևորը՝ հարկ է օգտագործել մաքուր դանակ և պատառաքաղ ու ներսում փշրանքներ չթողնել:

Կարտոֆիլ

Այս բանջարեղենը չարժե թողնել արևի տակ, սակայն դրա տեղը նաև սառնարանում չէ: Ցածր ջերմաստիճանի պայմաններում օսլան վերածվում է շաքարի: Դա փոխում է ինչպես արմատապտուղների համը, այնպես էլ տեսքը: Սառնարանում պահելու պարագայում կարտոֆիլը պատրաստելիս մգանում է:

Մեղր

600x580

Երկար ժամանակ մեղրը մարդու կողմից օգտագործվել է որպես կոնսերվանտ, այդ իսկ պատճառով հարկ չկա այն սառնարանում պահել: Շատ սառը միջավայրը նպաստում է գլյուկոզայի բյուրեղացմանը, ինչը թեև չի ազդում մեղրի որակի վրա՝ որպես ուրելիքի, սակայն վատացնում է դրա համային հատկությունները: Այդ իսկ պատճառով մեղրը պահեք տնային ջերմաստիճանում:

Սոխ

Եվս մեկ բանջարեղեն, որը կարելի է փչացնել ոչ միայն ցածր ջերմաստիճանով, այլև պահպանման սխալ տեղով: Սոխի պահպանման համար պետք է ապահովել օդի շրջանառություն, այդ իսկ պատճառով այն պահեք ցանցի կամ թղթե տոպրակների մեջ: Եթե, այնուամենայնիվ, դուք սոխը սառմնարանի մեջ եք դրել, աշխատեք խուսափել կարտոֆիլի հետ դրա շփումից, քանի որ վերջինս կսկսի ավելի արագ փչանալ:

Ջեմ

Շաքարը բնական կոնսերվանտ է, իսկ ջեմերի և մուրաբաների մեծ մասը փչանալուց պաշտպանված են նաև մրգային թթուներով: Եթե դուք սիրում եք սառը ջեմ ուտել, այն կարելի է սառնարանում պահել, սակայն պահպանելու համար բավական է այն դնել չոր և հով տեղ: Ինչպես գետնանուշի յուղը, ջեմը ևս կպահպանվի մի քանի ամիս, եթե այն բանկայից վերցնեք մաքուր գդալով:

Հաց

600x580

Թե թարմ, թե սառեցված հացը հարկ չկա սառնարանում պահել: Դուք կարող եք հացի պահպանման ժամկետը երկարացնել այն գերսառեցնող բաժանմունքում տեղադրելով, սակայն դա փոխում է բաղադրությունը և համային որակները:

Սուրճ

Սուրճը ոչ ամբողջական հատիկներով, ոչ էլ աղացած վիճակում չարժե պահել սառնարանում: Այդ մթերքով լցված վակուումային տոպրակներն ավելի լավ է պահել խոհանոցի պահարաններում: Սառնարանում մնալով սուրճը կարող է փոխել իր համային որակները և բույրը: Բացի այդ, խոնավություն կլանելու իր հատկությամբ սուրճը կարող է ներծծվել սառնարանում եղած այլ մթերքների հոտերով:

Յուղ

Ձեթերը սառնարանում պահելու կարիք չկա: Այդ պարագայում դրանք կարող են մգանալ և թանձրանալ, սակայն տաքացնելուց դա կանցնի: Այդուհանդերձ, սենյակային ջերմաստիճանում երկար ժամանակ պահելուց ևս այն կարող է փոխել իր հոտը: Ընկույզների յուղերը պետք է պահել սառնարանում, քանի որ դրանք արագ են փչանում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9182 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 691 անգամ
15.05.2024
Դիտվել է 203 անգամ
17.05.2024
Դիտվել է 154 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster