Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Թոփ-5 մթերք, որոնք կբարձրացնեն տրամադրությունն ու կենսունակությունը

19.08.2015

Ձեզ հոգնած և ջարդվա՞ծ եք զգում։ Տրամադրությունը մշտապես ընկա՞ծ է։ Փոխեք ձեր սննդակարգը և ամեն ինչ կկարգավորվի։

Համեղ ուտելիքը մարդու համար ամենապարզ, հասկանալի և հասանելի հաճույքներից մեկն է։ Հագեցած ճաշը ուժ է հաղորդում և որոշակիորեն բարձրացնում է տրամադրությունը։ Սակայն կան մթերքներ, որոնք ընդգծված դրական ազդեցություն են ունենում հոգեկան հավասարակշռության և աշխատունակության վրա։

Շոկոլադ

600x580

Երբ դուք նյարդայնանում եք, մտահոգվում, նեղվում կամ փորձում եք կենտրոնանալ բարդ խնդրի վրա, ապա ձեզ կփրկի դառը շոկոլադի սալիկը։ Ածխաջրերը, ինչպես նաև ճարպերն արագ ներծծվում են արյան մեջ և նպաստում սերոտոնինի արտադրությանը՝ հորոեն, որը պատասխանատու է բարձր տրամադրության համար։

Բացի այդ, կակաոյի մեջ պարունակվում են մեծ թվով ֆլավոնոիդներ և պոլիֆենոլներ, որոնք վերականգնում են մտքի պայծառությունն ու հստակությունը, ինչպես նաև օգնում պայքարել դեպրեսիյի դեմ։

Ամենակարևորը՝ չչարաշահել շոկոլադի քանակը։ Եթե զգում եք, թե ինչպես է վրա հասնում թախիծը, ապա կարիք չկա մեկ տուփ կոնֆետի հետ փաթաթվել ծածկոցով։ Շոկոլադի երկու-երեք կտորը լիովին բավական է, որպեսզի վանեք դեպրեսիվ մտքերը։

Սուրճ

600x580

Մեզանից շատերը չեն պատկերացնում իրենց կյանքն առանց այս բուրավետ ըմպելիքի։ Սուրճը ստիպում է արթնանալ առավոտյան, ողջ օրվա ընթացքում աշխատունակությունը պահպանում է բարձր մակարդակի վրա։ Միաժամանակ մեկ բաժակ սուճի շուրջ անցակցրած զրույցը լավ առիթ է նոր ծանոթություններ հաստատելու և հաճելի շփման համար։

Սակայն այստեղ ևս հարկ է իմանալ չափը։ Եթե դուք օրական խմում եք երեք բաժակից ավելի սուրճ, ապա դա լուրջ մտահոգության առիթ է։ Կոֆեինը հայտնի է նրանով, որ բարձրացնում է երակային ճնշումը, ուժեղացնում սրտի զարկերը, առաջացնում է քնի խանգարում և կախվածություն։ Ձեզ պե՞տք են նման հետևանքները։

Բացի այդ, ուշադրություն դաձրեք ընպելիքի որակին։ Լուծվող սուրճը պարունակում է ավելի շատ կոֆեին, քան բնականը, իսկ ահա օգտակար ազդեցություն դրանից գործնականում չկա։ Այդ իսկ պատճառով ավելի նախընտրելի է բնական սուրճը։

Ծովային ձուկը

600x580

Ձուկը օգտակար նյութերի անհավանական արժեքավոր աղբյուր է։ Դրանում պարունակվում են մեծ քանակությամբ կենդանական սպիտակուցներ, ճարպեր, միկրոտարրեր։ Ձկան ընդգրկումը սննդակարգում ձեզ կօգնի ազատվել անքնությունից, հաղթահարել մեծ մտավոր ծանրաբեռնվածությունը, դրական զգացմունքների պակասը։

Բացի այդ, ձկան մեջ պարունակվող ճարպաթթուները նպաստում են սերոտոնինի առաջացմանը, ինչն, ինչպես արդեն նշվել է, պատասխանատու է լավ տրամադրության համար։

Պնդուկ

600x580

Պնդուկը բավականին կալորիական ուտելիք է, այդ իսկ պատճառով այն օրգանիզմն ապահովում է մեծ էներգիայով։ Սակայն այդքանով դրա օգտակար հատկությունները չեն ավարտվում․ պնդուկը հարուստ է մանգանով, կալիումով, մագնեզիումով, երկաթով, ցինկով և տրամադրությունը բարցր պահող այլ միկրոտարրերով։

Պնդուկի մեջ պարունակվում են մեծ թվով սննդային մանրաթելեր, որոնք նպաստում են օրգանիզմը շլակներից և տոքսիններից մաքրելուն։ Դուք կզարմանաք, եթե տեղեկանաք, թե որքան թեթև և ուրախ է ապրելը, երբ օրգանիզմը չի տառապում սննդային և այլ վնասակար նյութերի աղտոտվածությունից։

Թեյ

600x580

Թեյը հնուց հայտնի է նյարդային համակարգի վրա ունեցած իր խթանիչ հատկությամբ։ Ըմպելիքը օգնում է կենտրոնանալ, բարձրացնում աշխատնունակությունը և խնդիրներին ոչ սովորական լուծումներ տալու կարողությունը, լավացնում տրամադրությունը։

Ընդունված է, որ այդ օգտակար հատկությունները պարունակվում են թեյի բոլոր տեսակներում։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9410 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1064 անգամ
06.05.2024
Դիտվել է 389 անգամ
03.05.2024
Դիտվել է 206 անգամ
04.05.2024
Դիտվել է 154 անգամ
07.05.2024
Դիտվել է 88 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster