Մայլի Սայրուսը ճանաչվել է ամենասեքսուալ բուսակեր
26.06.2015
Կենդանիների իրավունքների պաշտպանության կազամկերպությունը՝ PETA-ն, ընտրել է ամենասեքսուալ հայտնի բուսակերին։ 2015 թվականին այդ տիտղոսին արժանացել է Մայլի Սայրուսը։
Առաջին տեղի համար պայքարում երգչուհին շրջանցել է Արիանա Գրանդեին և Էլի Գոլդինգին։
Միայն բույսերով սնվելու Մայլիի որոշման մասին հայտնի դարձավ մի քանի ամիս առաջ․ երգչուհին Instagram-ի իր էջում տեղադրեց բանջարեղեններով լի ափսե՝ երկրպագուներին կոչ անելով հետևել իր օրինակին։ Բացի այդ Paper Magazine-ին տված իր վերջին հարցազրույցի ընթացքում Սայրուսը հայտարարեց, որ լիովին համաձայն է բուսակերության փիլիսոփայության հետ և հարգում է կենդանիների իրավունքները։
Նախորդ տարիներին ամենասեքսուալ բուսակերի տիտղոս շնորհվել է Ջարեդ Լետոյին, էլեն Փայջին, Նաթալի Փորթմանին, Ջեսիկա Չեսթեյնին, Օլիվիա Ուայդլիին և այլ աստղերի։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6895 անգամ
Читать на русском
|