Գիտնականները պարզել են, թե ինչն է միայնության պատճառը:
Չին գիտնականների խումբը բացահայտել է գեն, որը պատասխանատու է միայնության համար: Հետազոտության ընթացքում Պեկինի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են 600 ուսանողի ԴՆԹ-ների օրինակներ: Նրանց ուսումնասիրության առարկան եղել է 5-HTA1 գենը:
Ելնելով ստացված արդյունքներից մասնագետները հանգել են այն եզրակացության, որ տվյալ գենի կրողները պակաս հակված են մոտ հարաբերությունների և 20% ավելի հնարավորություն ունեն միայնակ կյանքի:
Հաստատվել է նաև, որ 5-HTA1-ը ներկայանում է երկու տարբերակով`G և С: Ինչպես պարզվել է` G տարբերակ ունեցող հետազոտվողների 60% հարաբերությունների մեջ չի եղել: С տարբերակը կրողների շրջանում այդպիսինների թիվը 50% է:
Հետազոտության հեղինակների կարծիքով` 5-HTA1 գենի և միայնության փոխկապակցվածության գաղտնիքն այն է, որ G տարբերակի դեպքում ավելի քիչ սերոտոնին է արտադրվում, որը պատասխանատու է երջանկության և բարձր տրամադրության համար:
21-05-2026 11:32 Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում:
21-05-2026 11:25 Վերջին տարիներին գիտությունը բավականաչափ տվյալներ է կուտակել՝ վստահորեն եզրակացնելու համար, որ սնունդը կարգավորում է մաշկի առաձգականությունը, փայլը և ծերացման արագությունը: Մաշկի վիճակի բարելավմանը նպաստում են ճարպոտ ձկները (սաղմոն, կարմրախայտ, սկումբրիա), լոլիկը, գազարը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբը, բողկը։
21-05-2026 11:20 «Ֆորսաժը» 25 տարեկան է։ 2028 թվականին էկրան կբարձրանա ֆիլմի ևս մեկ մաս. ռեժիսորները նշում են, որ այն վերջինը կլինի։ Վերջին 25 տարիների ընթացքում փողոցային մրցարշավների ֆրանշիզան Հոլիվուդում դարձել է իսկական պաշտամունք։
21-05-2026 11:15 Իտալական Կազորիա քաղաքում 16-ամյա Ադրիանո Դ’Օրսին մահացել է անաֆիլակտիկ շոկից՝ ընկերների հետ սրճարանում պաղպաղակ փորձելուց մի քանի րոպե անց։ Ողղբերգության մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը։
21-05-2026 11:03 Հինգշաբթի առավոտյան Ստամբուլում իրականացված հակաթմրամիջոցային նոր գործողության շրջանակում կինոյի և շոու-բիզնեսի առնվազն 15 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։ Բերման ենթարկվածների թվում են հայտնի դերասանուհի և մոդել Սերենայ Սարըքայան («Ընտանիքը», «Մակընթացություն», «Շահմարան», «Շնորհակալություն, հաջորդը» սերիալներից), ինչպես նաև «Լոռամրգի օշարակ» հեռուստասերիալի աստղ Ֆեյզա Ջիվելեքը։ Ձերբակալվել են նաև երգիչներ Մաբել Մաթիզն ու Բերքայ Շահինը։