|
Սեքսը և եկամուտի չափը. ի՞նչ կապ կա
28.04.2015
Բրիտանացի գիտնականները հանգել են հետաքրքիր եզրակացության. զույգերը, որոնք սեքսով զբաղվում են առնվազն շաբաթը երկու անգամ, վաստակում են ավելի, քան նրանք, ովքեր ավելի հազվադեպ են զուգընկերոջ հետ կրքին տրվում:
Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են International Journal of Menpower ամսագրում, ցույց են տալիս, որ այն զույգերը, որոնք շաբաթը երկու անգամից ոչ պակաս են սեռական հարաբերություն ունենում, 4,5%-ով ավելի են վաստակում նրանցից, ովքեր պատճառներ են փնտրում սեքսից խուսափելու համար:
Գիտնականները հարցումն անցկացրել են Հունաստանում` 7500 տղամարդկանց ու կանանց շրջանում, փորձելով զուգահեռներ գտնել նրանց եկամուտների և անձնական կյանքի միջև, պարզել, թե կա՞ արդյոք փոխկապակցվածություն սեքսի և վաստակած գումարի չափի միջև: Պարզվել է, որ կա:

Հետազոտության համահեղինակներից մեկն ասում է. «Իրոք, առկա է կապ սեռական ակտիվության և վաստակած գումարի չափի միջև: Ավելին, մենք եկանք այն հետևության, որ երկու սեռերի` սեռապես ակտիվներն ավելի մեծ եկամուտ են ստանում, իսկ այն տղամարդիկ, ովքեր այդ առումով դադար են վերցրել, 1,5%-ով պակաս են վաստակում, քան նրանք, ովքեր սեքսով զբաղվում են կանոնավոր կերպով»:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9242 անգամ
Читать на русском
|