80-ամյա ամերիկուհի Հելեն Կոլինզը, ով ինքնաթիռ վարելու մինիմալ փորձ ունի, էքստրեմալ վիճակում կարողացել է ճիշտ կողմնորոշվել: BBC-ի հաղորդմամբ' կինը, հասկանալով, որ ամուսինն ինքնաթիռի ընթացքի ժամանակ մահացել է, չի կորցրել սառնասրտությունը և կարողացել է, գործի դնելով բոլոր իմացությունները, 2 շարժիչով Cessna ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի բերել Վիսկոնսիոն նահանգի Չերիլենդ օդանավակայանում: Իր իսկ խոսքերով' այդ պահին ինքը լիովին գիտակցել է, որ կորցրել է ամուսնուն: Նա պատմել է նաև, որ ունեցել է սկսնակների համար վարելու կրթություն, սակայն այդ դասերն ինքն անցել է 30 տարի առաջ:
Գործը գլուխ բերել ամերիկուհուն օգնել է որդին ռադիոկապի միջոցով: Վերջինս ունի օդանավ վարելու իրավունք: Ջոն և Հելեն Կոլինզները ինքնաթիռով վերադառնում էին Ֆլորիդայում գտնվող իրենց տնից, երբ Ջոնը հանկարծամահ է եղել: Հելենը կապվել է ոստիկանության հետ և տեղի օդաչու Ռոբերտ Բուկսանովիչը մեկ այլ ինքնաթիռով օդ է բարձրացել'օգելու կնոջը: Վայրէջքի պահին բոլորը նկատել են, որ ինքնաթիռի վառելիքը գրեթե ամբողջությամբ սպառվել է, իսկ երկու շարժիչներից մեկը' շարքից դուրս եկել:
Բայց անգամ դա չի հուզել տարեց կնոջը: Ինչպես ասել է որդին, օդանավակայանում բոլորից հանգիստը նա է եղել. «Նա ամեն ինչ պահում էր վերահսկողության տակ: Ես արդեն գիտեի, որ հայրս մահացել է, բայց վախենում էի կորցնել նրանց երկուսին էլ»: Հելենին տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները վստահ են, որ շատ շուտով նրան հնարավոր կլինի դուրս գրել:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: