Տոմատի ապուր` սխտորով
06.04.2015
Այս տոմատի ապուրը ստացվում է շատ համեղ և յուօրինակ համով: Այն կարելի է պատրոստել ինչպես մանջարեղենի, այնպես էլ ոչ յուղոտ մսի արգանակով: Պատրաստման տևողությունը 40 րոպե է:
Եթե ընտրեք մսով արգանակով տարբերակը, ապա մատուցելիս կարելի է յուրաքանչյուր ափսեի մեջ մեկ կտոր միս դնել: Մենք ներկայացնում ենք բանջարեղենային տարբերակը:
Բաղադրություն
1.Տանը պատրաստված տոմատի մածուկ 300 գրամ 2. Սոխ` 1 գլուխ 3. Սխտոր` 4 պճեղ 4. Քացախ`1 թեյի գդալ 5. Շաքարավազ` 1 թեյի գդալ 6. Զեյթունի ձեթ` 2-3 ճաշի գդալ 7. Բանջարեղենի արգանակ (կամ սովորական ջուր)` 0,5 լիտր 8. Լոլիկ` 200 գրամ 9. Կանաչի` փոքրիկ խուրձ 10. Աղ, պղպեղ, համեմունքներ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը
Լոլիկների վրա լցնել եռացված ջուր, մաշկազերծել: Տեղադրել հրակայուն կաթսայի մեջ, վրան լցնել զեյթունի ձեթ և դնել ջեռոցը` 220 աստիճանում 15 րոպե տապակվելու համար:

Սոխը մաքրել և կտրատել: Տաքացված թավայի մեջ լցնել զեյթունի ձեթ և սոխը տապակել մինչև ոսկեգույն դառնալը:

Այնուհետև ավելացնել սխտոր (ոչ շատ մանր), պահել մեկ րոպե:

Այնուհետև լցնել քացախ և ավելացնել շաքարավազը, եփել ևս 2 րոպե:

Ամբողջը լցնել կաթսայի մեջ, ավելացնել արգանակը կամ ջուրը, ինչպես նաև տոմատը: Լցնել աղ, սև պղպեղ, hամեմունքներ` ըստ ճաշակի: Եփել ապուրը 10 րոպե:

Այնուհետև փոքր ինչ սառած ապուրը լցնել բլենդերի մեջ, ավելացնել ջեռոցում եփված լոլիկները, հարել մինչև համասեռ զանգված ստանալը:

Պատրաստի ապուրի վրա լցնել մանր կտրատված կանաչի՝ մաղադանոս եւ սամիթ:

Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12779 անգամ
Читать на русском
|