Համեստ տղամարդիկ լավագույն սիրեկաններն են
02.04.2015
Ընդունված է կարծել, որ ամենից կրքոտ եւ ջերմ սիրեկանները համեստությամբ աչքի չեն ընկնում:
News.am-ի հաղորդմամբ` որոշ հետազոտողներ, օրինակ, մատնանշում են, որ տղամարդկանց եւ կանանց եսասիրական պահվածքը նրանց ավելի գրավիչ է դարձնում որպես պոտենցիալ սեռական զուգընկեր:
Սակայն գիտական նոր աշխատանքը թույլ է տալիս հերքել այդ առասպելը: Հյուսիսային Թեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ հետազոտության մասնակիցներն ավելի հավատարիմ են եղել հարաբերությունների գաղափարին, եթե նրանց զուգընկերները համեստ են, եթե անգամ դավաճանություն են հայտնաբերել:
Այս հետազոտությունը կարող է օգնել սեռական զուգընկերոջ ընտրության բնական գործընթացի հասկացությանը:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 3325 անգամ
|