|
Աշխարհի մեծագույն կանանց հաջողության բանաձևը
25.02.2015
Առաջինը, որ միավորում է բոլոր ազդեցիկ կանանց, հավատն է սեփական անձի, ուժերի, հատուկ առաքելության, գաղափարի նկատմամբ, հավատը` ի հեճուկս ամեն ինչի:
168.am-ր ներկայացրել է այն սկզբունքները, որնք աշխարհի մեծագույն կանանց հաջողությու են բերել:
1. Այսպես` աղքատ սևամորթ Օփրան հորն ասում էր. «Ես հարուստ և հայտնի եմ լինելու», հրեա գաղթական Էսֆիրը հորինում էր պատմություններ իբր արիստոկրատ հոր մասին, իրեն էլ արիստոկրատ էր երևակայում և արդյունքում դարձավ հանրահայտ Էստե Լաուդերը (Estée Lauder)։
Մերի Քեյն (Mary Key) ու Էլիզաբեթ Քլեյբորնը (Elizabeth Claiborne) իրենց բիզնեսը սկսում են 50 տարեկանում՝ հակառակ շրջապատի խորհուրդների։
Մարգարեթ Թետչերը, ի պատասխան քոլեջում հաղթած մրցույթի առթիվ հնչած «Ձեր բախտը բերեց» արտահայտության, ասում է՝ սա հաջողություն չէ, այլ վաստակ։
2. Այս կանանց միավորում է նաև սեփական գաղափարների առկայությունը և սեփական բացառիկության գիտակցումը:
Դա, օրինակ, Օփրա Ուինֆրիի` բնությունից տրված լրագրողական հոտառությունն է կամ Էստե Լաուդերի գովազդային գաղափարները, այն է` վաճառել ոչ թե կոսմետիկա, այլ հավերժ երիտասարդության մասին երազանքը։
Դա Էլիզաբեթ Քլեյբորնի` աշխատող կանանց համար դիզայներական հատուկ հավաքածուի ստեղծումն է, երբ հագուստն արտադրվում էր ամբողջի համադրության մեջ` հագուստի պարագաները համադրելով միմյանց հետ։
3. Եվս մեկ ընդհանուր հատկանիշ է բավականաչափ երկար ինկուբացիոն շրջանը: Նրանք հաջողության են հասել ոչ միանգամից, անցել են երկար ճանապարհ։ Էլիզաբեթ Քլեյբորնը 16 տարի մեծ ֆիրմայում աշխատում էր` որպես վարձու դիզայներ` սպասելով, մինչև որդին քոլեջն ավարտի, իսկ այդ ընթացքում նա կարողացավ տիրապետել մոդելավորման և հագուստի արտադրության բոլոր գաղտնիքներին։
Մարգարեթ Թետչերը քաղաքական իր գործունեությունը սկսել է 33 տարեկանում։ Մինչ այդ նա ամուսնացավ, երեխաներ ունեցավ և աշխատեց որպես փաստաբան` հարկային իրավունքի գծով։
Բոլոր այս կանայք օժտված էին աներևակայելի համառությամբ: Ինչպես ընդունված է ասել, նրանց դուռն էին ցույց տալիս, իսկ իրենք ներս էին մտնում լուսամուտով։
Ամբողջոըթյամբ` այստեղ:
Դիտվել է 3970 անգամ
|