Նոր «Միս տիեզերքը» քնում է բաց աչքերով
29.01.2015
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Ֆլորիդայում կայացավ ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթի`«Միս տիեզերքի», եզրափակիչը, որի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 88 մասնակիցները պայքարում էին մոլորակի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսի համար: Լարված պայքարում գեղեցկուհու թագը նվաճեց Կոլուբմիայի ներկայացուցիչ Պաուլինա Վեգան:
22-ամյա Պաուլինան հանրահայտ տենոր Գաստոնա Վեգի թոռնուհին է: Նա ունի երեք եղբայր և չորս քույր: «Միս տիեզերք-2014»-ը հայտարարել է, որ սա լինելու է իր վերջին գեղեցկության մրցույթը, քանի որ ցանկանում է ժամ առաջ վերադառնալ ուսմանը:
«Սա երազանք է` ներկայացնել ժամանակակից կնոջը, ով ոչ միայն մտածում է, թե ինչպես գեղեցիկ և յուրահատուկ տեսք ունենալ, այլև արհեստավարժ, խելացի, աշխատասեր մարդ լինելու մասին»,-հայտարարել է աղջիկը հաղթանակից հետո:
Պաուլինա Վեգան նշել է, որ քնում է բաց աչքերով և շատ սիրում է պարել:
Իր հաղթանակի շնորհիվ աղջիկն արժանացել է «Միս տիեզերք-2014» տիտղոսին և բազմաթիվ մրցանակների. 120 հազար դոլար արժողությամբ թանկաժեք քարերով թագը, 250 հազար դոլար մրցանակային ֆոնդը և բնակարան Նյու Յորքում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5933 անգամ
Читать на русском
|