Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Մարմնի լեզվի հմտություններ, որոնք կօգնեն ձեզ հաջողության հասնել բիզնեսում

26.01.2015

Յուրաքանչյուր գործարար գիտի, որ կարևոր է ոչ թե այն, թե ինչ ես ասում, այլ՝ ինչպես ես դա ասում:

168.am-ի հաղորդմամբ` երբ հասկանաք մարմնի լեզուն և, թե ինչ եք ասում դրանով, դուք կարող եք կառավարել այն և ստիպել մարդկանց ձեզ օգնել բիզնեսում: Օգտագործելով այս հմտությունները` կխնայեք ձեր ժամանակը, և համոզված եղեք, որ հաջողության կհասնեք:

Պահպանեք զրուցակցի հետ աչքերի «կապը»- Աչքերի մեջ նայելը միշտ էլ համարվել է ազնվության և լավ վարքի նշան: Բայց սա չի նշանակում, որ պետք է անընդմեջ նայել ինչ-որ մեկի աչքերի մեջ, քանի որ դա կարող է համարվել ագրեսիայի դրսևորում: Եվ քանի որ դուք չեք ցանկանում այդպիսի տպավորություն գործել, խուսափեք դրանից: Համոզվեք, որ ուրիշ կողմ չեք նայում այն ժամանակ, երբ ինչ-որ մեկն իր համար կարևոր բանի մասին է խոսում, այլապես սա կնշանակի, որ դուք անտեսում եք իր կարծիքը:

Ճիշտ կեցվածք ընդունեք- Ուսերն առաջ բերելով և ձեռքերը կրծքի մոտ խաչելով` պաշտպանվելու և վախեցած լինելու տպավորություն կստեղծեք: Ուսերը ետ տարեք և հանգիստ թողեք ձեռքերը: Այս կեցվածքը հանգիստ և վստահ լինելու տպավորություն կստեղծի:

Ձեռքսեղմում- Ձեռքսեղմման կարևորության մասին բազմաթիվ գրքեր են գրվել: Շատերը նույնիսկ կարծում են, որ ձեռքսեղմումը շատ բան կարող է պատմել մարդու մասին: Լավ տպավորություն գործելու համար համոզվեք, որ ձեռք սեղմելիս հարձակում չեք գործում:

Պահպանեք հայացքի ուղղությունը- Խոսելուց առաջ կամ խոսելու ընթացքում վերև կամ կողք նայելը կարող է կասկածի առիթ տալ: Որոշ մարդիկ կարծում են, որ դա ստելու նշան է և ցույց է տալիս, որ դուք ձեր պատմածում ինչ-որ մի բան թաքցնում եք: Խոսելու ընթացքում պահպանեք հայացքի ուղղությունը, այլապես համոզված եղեք՝ այն, ինչ ասում եք, պարզապես ժամանակի վատնում է:

Որոշեք ձեր տարածքը- Համոզված եղեք, որ սենյակի այն հատվածը, որտեղ դուք եք գտնվում, ամբողջովին ձերն է: Դուք կարող եք այն ընդլայնել` հստակեցնելով ձեր դիրքը կամ պարզապես սենյակում շրջելով: Երբ ինչ-որ մեկը փորձի ներխուժել ձեր տարածք, թույլ մի տվեք նրան վախեցնել ձեզ կամ չնկատել ձեր ներկայությունը:

Երբեք մի հուզվեք- Հուզմունքը, որն արտահայտվում է մատներով սեղանին հարվածելու տեսքով, թերթեր շպրտելով, մազերի հետ խաղալով, խզբզելով կամ ոտքերը շարժելով՝ նյարդայնացած և ձանձրացած լինելու նշան է: Սա տեղի է ունենում, երբ ինչ-որ մեկը փորձում է շեղել իր ուշադրությունն անհարմար իրավիճակից: Երբ հուզվում եք՝ ոչ միայն նյարդայնացած և անվստահ տեսք եք ունենում, այլև ստեղծում եք իրավիճակին կարևորություն չտալու տպավորություն:

Ամբողջությամբ` այստեղ:

Դիտվել է 3303 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

25.04.2024
Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 618 անգամ
23.04.2024
Դիտվել է 178 անգամ
25.04.2024
Դիտվել է 117 անգամ
26.04.2024
Դիտվել է 73 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster