|
Մաստակի սարսափելի ազդեցությունը
20.01.2015
Վերջին տասնամյակում բազմաթիվ հետազոտություններ են կատարվել մաստակի օգտակարությունը կամ վնասակարությունը պարզաբանելու համար:
doctors.am-ը ներկայացրել է փաստեր այս սովորության մասին. հիշե՛ք դրանք հաջորդ անգամ մաստակ ծամելիս:
Կարծիք կար, որ ուտելուց առաջ մաստակ ծամելը օգնում է խափել ստամոքսին և սովորականից քիչ ուտել, սակայն պարզվում է ընդհակառակը մաստակը նպաստում է ավելի շատ և անառողջ սնունդ ուտելուն:
Քունք-ստորինծնոտային հոդի համախտանիշ
Ցանկացած մկանի ծանրաբեռնումը կարող է հանգեցնել խնդիրների: Անընդհատ մաստակ ծամելը կարող է առաջացնել քունք ստորինծնոտային հոդի համախտանիշ, որի ախտանիշն է ցավը ստորին ծնոտը գանգին միացնող հոդում, ծամիչ մկաններում, ծնոտում:
Դեֆեկացիայի հետ կապված խնդիրներ
Գրգռված աղու համախտանիշը աղեստամոքսային համակարգի խանգարում է, որը դրսևորվում է կծկումային ցավերով ու կղանքի փոփոխություններով: Մաստակը նպաստում է հավելյալ օդի կուտակման, ինչը պատճառ է դառնում մետեորիզմի և որովայնի ցավերի: Ավելին, մաստակի արհեստական քաղցրացնող նյութերը կարող են դիարեայի պատճառ դառնալ:
Ատամների քայքայում
Փորձելով ձերբազատվել վերը նշված խնդրից, ծամում եք մաստակ ոչ թե արհեստական քաղցրացնող նյութերով, այլ շաքարով և արդյունքում կարիես եք ձեռք բերում:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 5295 անգամ
|