Գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի եւ Եվգենյա Դոլուխանովայի ամուսնության արարողությունը նախատեսված էր Երեւանի Սբ. Հովհաննես եկեղեցում: Այսօր' ապրիլի 2-ին, Արոնյանը եւ Դոլուխանովան պետք է մեկնեին հարսանեկան ճամփորդության' Ավստրալիա: Շախմատային աշխարհը կցնծար ուրախությունից, եթե այս տեղեկատվությունը չլիներ armchess.am-ի ապրիլմեկյան կատակը…
Ուկրաինայում բնակվող հայ շախմատիստուհի, գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան LN-ին պատմեց, որ կիրակի առավոտից շնորհավորանքներ է ստանում: Կատակը կարծես շատերին է դուր եկել, հատկապես' շախմատի վառ ներկայացուցիչներին. նրանք շտապեցին Եվգենյայի ֆեյսբուքյան էջում շնորհավորել իրենց հարաբերությունները մինչեւ հիմա թաքցրած «զույգին»: Պակաս սրամիտ չգտնվեց նաեւ Դոլուխանովան եւ դարձյալ Facebook-ում պատմեց, «թե ինչպես է ամեն բան եղել իրականում»: «Շնորհակալություն շնորհավորանքների համար, բայց վաղ է… Կյանքիս ամենալավ օրը փոխվեց մղձավանջի: Ընդհատվեց իմ պսակի արարողությունը: Այդ մասին ավելի ուշ արդեն տեղեկացրել է www.1aprelia.am կայքը. «Այսօր հայ գրոսմայտերներ Լեւոն Արոնյանի եւ Եվգենյա Դոլուխանովայի պսակի արարողության ժամանակ խառնաշփոթ տեղի ունեցավ: Քահանայի հարցից հետո' «գիտեք արդյոք մի պատճառ, որ այս երկուսը չեն կարող ամուսնանալ. կամ հիմա ասեք, կամ լռեք առհավետ», եկեղեցի վազեց Զորոյի հագուստով մի երիտասարդ եւ ասաց. «Ինձ համար մեկ չէ, ես չեմ կարող լռել. ես վաղուց գիտեմ հարսնացուին եւ պարտքս եմ համարում ասել ամենը, փրկել հայկական շախմատն ու Լեւոնին»:
Դրանից հետո մեղադրանքներ հնչեցին հարսնացուի հասցեին, որոնք քահանան կանխեց, մինչեւ ճիշտը ստից զատելը: Ինչպես հայտնի է դարձել մեր թղթակցին, մեղադրանքների շարքում նշվել են Սիցիլիական պաշտպանության բացարձակ չիմացությունը եւ փակ գծերով խաղալու փորձերը Նայդորֆի տարբերակում: Իր մեղադրական ճառն արտասանելով' Զորոյի կոստյումով երիտասարդը չքվեց' ցանկանալով մնալ անհայտ: Քահանան որոշում կայացրեց հետաձգել ամուսնությունը մինչեւ հարսնացուի ռեյտինգը հասնի 2400-ի», - կատակը շարունակել է Եվգենյան:
Եվգենյա Դոլուխանովան ամենահեռանկարային հայ շախմատիստուհիներից է, ով վերջերս է տեղափոխվել Հայաստանի շախմատի ֆեդերացիա: Չեմ կարծում, թե 2400 ռեյտինգը նրա համար անհասանելի բարձունք է առաջիկայի համար... Հետաքրքիր է, թե կատակի մասին ինչ է մտածում Լեւոն Արոնյանը, իսկ առավել հետաքրքիր է նրա ընկերուհու' Արիանե Կաոիլիի արձագանքը:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: