Երիտասարդեցնող դիմակներ` ալոեի հյութից
10.12.2014
Եթե Ձեր մաշկը չորացել է, գույնը խամրել կամ մեկ ուրիշ պատճառով այն ձեզ դուր չի գալիս, ապա ալոեի հյութն իսկական փրկություն է Ձեզ համար: Ներկայացնում ենք ալոեի հյութով պատրաստվող դիմակների մի քանի բաղադրատոմսեր:
Բաղադրատոմս 1-ին
Վերցրեք 1ճաշի գդալ ալոեի հյութ` քամված տերևներից, խառնեք այն նույն քանակությամբ զեյթունի ձեթի հետ և ավելացրեք 1թեյի գդալ խոնավեցնող կամ սնուցող քսուք: Թեթևակիորեն տաքացրեք զանգվածը և քսեք դեմքին: 10րոպե անց կարող եք լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով: Այս բաղադրատոմսը կօգնի շտկել ոչ խորը կնճիռները և կխոչընդոտի միմիկաներից առաջացող կնճիռների հայտնվելուն:
Բաղադրատոմս 2-րդ.
Քամեք ալոեի հյութը տերևներից, որոնք սառնարանում են եղել ոչ պակաս, քան 14 օր: Հարեք մի ձվի դեղնուցը 1ճ. գդալ ալոեի հյութի հետ: Դեմքին քսեք ստացված դիմակը և թողեք 10-15 րոպե: Լվացվեք սկզբում գոլ, այնուհետև սառը ջրով: Եթե զգում եք, որ մաշկը թառամում է, կարող եք պարզապես ալոեի հյութի մեջ թաթախել ցանցե կտորը և դնել դեմքի և վզի շրջանում:
Բաղադրատոմս 3-րդ.
Ալոեի տերները ճզմեք, որպեսզի այն շիլայատիպ զանգված դառնա: 1ճաշի գդալ այս զանգվածից խառնեք 1 ձվի դեղնուցի, 1թեյի գդալ մեղրի և 1ճաշի գդալ չոր կաթի հետ: Եթե զանգվածը շատ խիտ ստացվի, ավելացրեք եռացրած շատ քիչ ջուր կամ կաթ: Քսեք դեմքին և թողեք 10-12 րոպե: Լվացեք գոլ ջրով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4831 անգամ
|