|
Կնոջ կյանքում կարևորագույն հորմոնները
08.12.2014
Կնոջ առողջությունն ու տրամադրությունը հաճախ կախված են արյան մեջ հորմոնի մակարդակից:
Հասկանալով դրանց ազդեցությունը օրգանիզմի վրա, ինչպես նաև կարգավորման բնական մեխանիզմները, դուք կարող եք երկարացնել սեփական երիտասարդությունը, հայտնում է 1in.am-ը:
Էնդորֆին հորմոն
Ուրախություն, անզուսպ հիացմունք ու երջանկություն զգալուն օգնում է էնդորֆին հորմոնը: Նրա դերը օրգանիզմում իսկապես անգին է, քանի որ այն ի վիճակի է անգամ բթացնել ցավի զգացումը:
Կարգավորման եղանակը
Շնչեք հոտավետ անանուխի բույրը. այն ոչ միայն կհանգստացնի, այլև ուրախության զգացում կտա:
Լեպտին, գրելին հորմոններ
Լեպտինը ավելորդ քաշի «մեղավորներից» է, սակայն այն դեպքում, երբ օրգանիզմում հավասարակշռությունը խախտված է: Լեպտինի արտադրությամբ (հագեցվածության հորմոն) զբաղվում են ճարպաբջիջները: Այն ազդանշան է հաղորդում գլխուղեղին կուշտ լինելու մասին:
Գրելինը, հակառակը, քաղցի ազդանշան է հաղորդում: Կարգավորման եղանակը քնելն է: Եթե քիչ եք քնում, օրգանիզմում մեծանում է գրելինի մակարդակը, իսկ լեպտինինը նվազում է: Այդկերպ, ճարպի հավաքումը միայն ժամանակի խնդիր է:
Դոպամին հորմոն
Երկրորդ անվանումն է հիշողության հորմոն: Դրա արտադրման համար պատասխանատու է գլխուղեղը: Հորմոնի մակարդակն ազդում է աշխատունակության, ուշադրությունը կենտրոնացնելու և տեղեկատվությունը երկար ժամանակով պահելու վրա:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 5883 անգամ
|