Ախորժակն իջեցնող ընպելիք
24.10.2014
Նիհարեցնող թեյերի մեծ մասում պարունակվում են եգիպտացորենի մետաքսե թելիկներ:
Ահա թե ինչու. այդ թելիկներն իջեցնում են ախորժակը և քաղցրի նկատմամբ պահանջը, լավացնում են նյութափոխանակման գործընթացները, օրգանիզմից դուրս բերում ավելորդ հեղուկը:
Քաշի նվազեցման համար սննունդի ընդունումը կանոնակարգելու հետ միասին փորձեք օգտագործել նաև առաջարկվող այս ըմպելիքը: Խառնեք հաղարջի տերևները, կանաչ թեյը և եգիպտացորենի թելիկները` 1:1:2 հարաբերակցությամբ:
Մեկ ճաշի գդալ խառնուրդի վրա լցրեք եռացրած ջուր (200 մլ) և թողեք թրմվի:
Խմեք ուտելուց կես ժամ առաջ: Ընդունեք 3-4 շաբաթ: Սակայն նկատի ունեցեք, որ եգիպտացորենի թելիկները հակացուցված են տրոմբոֆլեբիտի և արյան բարձր մակարդելիության դեպքում:
Կարևոր է. եթե առողջության հետ կապվածխնդիրներ ունեք, ապա դեղաբույսեր պատունակող թեյեր խմելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7641 անգամ
Читать на русском
|