Սխալ կեցվածքն ազդում է սեռական ցանկության վրա
27.09.2014
Սեղանի շուրջը նստել և քայլել պետք է առանց կռանալու: Սխալ կեցվածքը բացասաբար է անդրադառնում ոչ միայն ֆիզիկական առողջության, այլ նաև սեռական կյանքի վրա:
Գիտնականները հետազոտել են կապը մարդու կեցածքի և նրա հոգեբանական առողջության, հավասարակշռվածության, աշխատունակության և սեռական կյանքի միջև: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր սովորաբար սեղանի շուրջ նստում են կքված դիրքով, հաճախ դառնում են ամաչկոտ, եսակենտրոն, գրգռված, ընկնում են դեպրեսիաների գիրկը և տառապում են սեռական ակտիվության անկմամբ:
Խնդիրն այն է, որ կուզիկանալու սովորությունն ամենից հաճախ ուժգին սթրեսի և նստակյաց կյանքի հետևանք է: Կռացվածությունը դժվարացնում է արյան և թթվածնի մատակարարումը դեպի կարևոր օրգաններ, այդ թվում` գլխուղեղ: Այդ դեպքում խախտվում է մարսողությունը, քնկոտություն է առաջանում, ընկնում է հակասթրեսային դիմադրողականությունը, ինչի արդյունքում տուժում է նաև սեռական համակագը:
The Daily Mail-ի հաղորդմամբ` մասնագետներն այդպիսի հետևությունների հանգել են 74 հոգու մասնակցությամբ անցկացված հետազոտության արդյունքում: Նրանց բաժանել են երկու խմբի` մի նասը նստել է ուղիղ, մյուսը` կքված: Միառժամանակ անց հետազոտողներին խնդրել են անցնել ընթերցանության, սթրեսների, տրամադրության փորձարկումներ, միաժամանակ չափվել է նրանց արյան ճնշումն ու սրտի խփոցների հաճախությունը:
Պարզվել է, որ ճիշտ կեցվածքը լավացնում է ինքնագնահատականը, գրգռվածության աստիճանը, բարձրացնում է տրամադրությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 17209 անգամ
Читать на русском
|