|
Նորաձևության կանոններ, որոնք անդառնալիորեն հնացած են
11.09.2014
Պարզվում է, որ մինչ օրս էլ գործում են նորաձեւության կանոներ, որոնք արդեն անհուսալիորեն հնացել են եւ անգամ կարող են անճաշակություն համարվել:
168.am-ը ներկայացրել է 10 այդպիսի կանոն.
Կոշիկն ու պայուսակը պարտադիր պետք է նույն գույնի լինեն
Դժվար է ասել, թե որտեղից է եկել այս կանոնը, սակայն այն այլեւս վաղուց նորաձեւության հետ ընդհանուր ոչինչ չունի: Եթե կանայք ցանկանում են հետաքրքիր կերպար ունենալ, ապա կարելի է պայուսակն ընտրել զգեստի նախշերի կամ անգամ խոշոր ականջողերի ու ապարանջանի գույնին:
Ոչ ավելի, քան երեք գույն հագուստի վրա
Այս կանոնը ոճաբանների շրջանում վաղուց է կասկածներ առաջացրել, բայց այն վերջնականապես ջախջախեց colourblocking կոչվող ոճային թրենդը: Այս միտումը սկզբունքորեն բացառում է կերպարում նվազգույն գույների առկայությունը՝ փոխարենը թույլ տալով ստեղծել հրաշալի look-եր, այդ թվում` նույն գույնի տարբեր երանգներից:
Սպորտային կոշիկները` միայն մարզասրահում
Դեռ անցած տարի իսկական ոճային հեղափոխություն կատարվեց. սպորտային կոշիկները դադարեցին միայն «սպորտային» լինել, հիմա «կյանքի համար» սպորտային կոշիկներ են արտադրում անգամ Dior-ն ու Chanel-ը, իսկ ոճային գեղեցկուհիները դրանք համադրում են անգամ երեկոյան զգեստների հետ:
Չի կարելի համադրել ոսկին ու արծաթը
Սա նույնպես հնացած պատկերացում է: Որոշ բրենդներ անգամ այդպիսի համադրությամբ զարդեր են արտադրում: Օրինակ՝ ոսկուց եւ սպիտակ մետաղից ապարանջանը հանգիստ կարելի է համադրել եւ ոսկյա, եւ արծաթե մատանիների հետ:
Փայլուն գործվածքները` միայն երեկոյան
Այսօր արդեն երեկոյան եւ casual ոճերի սահմանները գրեթե միաձուլվել են: Օրինակ, փուլերով զարդարված մատիտ- կիսաշրջազգեստ կարելի է հագնել եւ աշխատավայրում, եւ երեկոյան` համադրելով համապատասխան շապիկներով ու պայուսակներով:
Սպիտակ գույնը կարելի է կրել միայն ամռանը
Ցուրտ եղանակը մուգ գունապնակ ամենեւին էլ չի ենթադրում: Իհարկե, սպիտակ կամ բաց գույնի վերարկուն կստիպի ավելի զգույշ լինել, սակայն հաստատ արժե այդպիսին ունենալ, հատկապես որ շահեկանորեն կարող եք տարբերվել ընդհանուր գորշության մեջ:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 4363 անգամ
|