Ինչպես ճիշտ ընտրել կոշիկներ
25.08.2014
Գնալով խանութ` ցանկալի կոշիկը գնելու, զինվեք ներկայացվող օգտակար տեղեկություններով:
1. Եթե դուք նախատեսում եք գնել բարձրակրունկ կոշիկ, որոշեք, թե ինչ հանգամանքներում եք հագնելու այն: Նկատի ունեցեք` որքան բարձր է կրունկը, այնքան մեծ է ճնշումը մատների և ողջ ոտնաթաթի վրա:
2.Կատարյալ կրունկն ունի 6-7 սմ բարձրություն: Չափեք ձեր ոտնաթաթի երկարությունը և ստացված թիվը բաժանեք չորսի: Դա հենց կլինի ձեզ համար կատարյալ կրունկի բարձրությունը:
3. Դեպի վեր ցցված քթով կոշիկն անհարմար է հագնել: Դրեք կոշիկը հարթ մակերեսի վրա, եթե քիթը ձգտում է հասնել մինչև առաստաղ, ապա ավելի լավ է հրաժարվեք այդ կոշիկից:
4. Անպայման խանութում փորձեք կոշիկը: Քայլեք սրահում: Եթե կոշիկները սեղմում են, ապա գուցե փորձե՞ք մեկ ուրիշը: Քայլքի ժամանակ ոտնաթաթը մի փոքր լայնանում է, այդ իսկ պատճառով կարևոր է ընտրել մոդելներ, որոնք անհարմարություն չեն պատճառում առաջին իսկ փորձի ժամանակ:
5. Ստուգեք ներքին կարերը, դրանք չպետք է լինեն: Եթե գտնեք այդպիսիք, ապա հնարավոր է, որ դրանք քայլելիս հարեն ձեր ոտքերը: Նկատի ունեցեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9313 անգամ
Читать на русском
|