Աղցան «90- 60- 90»
29.03.2012
Կարծում եք՝ հնարավո՞ր չէ եւ վիտամինառատ սնունդ ապահովել օրգանիզմի համար, եւ պահպանել մոդելային կառուցվածքը: Սովորաբար բարդ խնդիրները պարզ լուծումներ են ունենում: Ապացույցը «90- 60- 90» կոչվող աղցանն է:
Հարկավոր է'
300 գրամ կաղամբ, 2 հատ գազար, 0.5-1 տուփ կանաչ ոլոռ, 2 կանաչ պղպեղ, բուսական յուղ, աղ' ըստ ճաշակի:
Երկարավուն կտրատում եք կաղամբը, քերիչով անցկացնում գազարը, փոքր կտորների բաժանում պղպեղը: Կաղամբը համեմում եք աղով և ավելացնում մնացած բաղադրիչները: Լավ խառնեք, վերջում ավելացրեք բուսական յուղը: Գունեղ, համեղ, իսկ ամենակարևորը օգտակար աղցանը պատրաստ է: Եթե սիրում եք, կարող եք վերջում մի քիչ քացախ եւ սեւ պղպեղ ավելացնել: Բարի վայելում: Դիտվել է 4838 անգամ
|