Մաշկը ձգող հրաշալի դիմակներ` տնային պայմաններում
30.07.2014
Ներկայացվող դիմակները ձեզ հնարավորություն կտան հասնել մաշկի ձգվածության այնպիսի աստիճանի, որոնք ստացվում են գեղեցկության սրահների արարողակարգերից հետո:
Ձգող արդյունավետ արդյունքի կարող եք հասնել բազմանգամյա օգտագործման համար նախատեսված դիմակի շնորհիվ` պատրաստված մեկ թեյի գտալ օսլայից և մեկ բանանի տրորած միջուկից: Հարկավոր է կառնել նշված բաղադրիչները, քսել դեմքին և պարանոցի հարակից հատվածներին, պահել 20-25 րոպե: Սպասեք, թող դիմակը չորանա, ապա` լվացեք:
Դեմքը կթարմացնի և կկազդուրի դիմակը` պատրաստված մեկ կիտրոնի հյութից, մեկ թեյի գդալ մեղրից և մեկ ճաշի գդալ սպիտակ կավից: Վարվում ենք նույն կերպ. խառնեք բաղադրիչները և քսելով դեմքին` պահեք 20 րոպե: Կավով տարբերակն ավելի նախընտրելի է, քանի որ այն ձգելու հատկությունից բացի, ունի նաև հակաբակտերիալ և հակաբորբոքային ազդեցություն: Դեմքի վրայի կարմրությունն ու մաշկի արատները հեշտությամբ վերանում են:
Երրորդ դիմակի համար, որը կարող է դեմքից հեռացնել հոգնածության հետքերը, վերցնում ենք մեկ ձվի սպիտակուց (այն լավ ձգում է մաշկը և նեղացնում ծակոտիները), մեկական թեյի գդալ մանկական տալկ և կիտրոնի հյութ: Ավելացնում ենք նաև մի քանի կաթիլ մենթոլի յուղ:
Նախընտրելի է այս դիմակները օգտագործել հերթականությամբ` 3-4 օր ընդմիջումներով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 15047 անգամ
Читать на русском
|