Դիետիկ ընպելիքները փչացնում են մաշկը և չեն ազատում ավելորդ քաշից
18.07.2014
Շվեյցարիայի սննդի ինստիտուտի դիետոլոգ Ամանդա Փեյնը պնդում է, որ ցածր կալորիականությամբ ըմպելիքները, փոխանակ լուծեն ավելորդ քաշի խնդիրները, խորացնում են դրանք և բացի այդ՝ առաջացնում մաշկի արագ ծերացում:
Նրա ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դիետիկ ըմպելիքների սիրահարները յուրահատուկ կառուցվածք ունեն` փորի և գոտկատեղի վրա ավելորդ ճարպային ծալքերով: Սա վերաբերվում է նաև նրանց, ովքեր նախընտրում են այնպիսի ըմպելիքներ, որոնցում շաքարի փոխարեն օգտագործվում են շաքարի փոխարինիչներ:
Դա տեղի է ունենում այն բանի հետևանքով, որ մարդու ստամոքսում բնակվող բակտերիաները չեն կարողանում յուրացնել շաքարի փոխարինիչները, որի արդյունքում նյութափոխանակությունը խախտվում է, և մարդը կորցնում է վերահսկողությունն իր ախորժակի վրա, նրան դժվար է լինում զսպել իրեն:
Դիետիկ ըմպելիքների մեծ մասում պարունակվող ֆոսֆորային թթուն օրգանիզմից դուրս է բերում հանքային նյութերը, որոնք անհրաժեշտ են ոսկորների ամրության, ատամների առողջության և մաշկի գեղեցկության համար: Դիետիկ ըմպելիքների պարբերական օգտագործումից դեմքի մաշկը չորանում է, և մեծանում ժամանակից շուտ կնճիռների առաջացման վտանգը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6097 անգամ
Читать на русском
|