Բանանով հյութ. պատրաստեք մի քանի րոպեում
26.06.2014
Այս շոգ օրերին տարբեր տեսակի հյութերի օգտագործումը ոչ միայն զովացնող, այլ նաև համեղ և օգտակար է: Առաջարկում ենք բանանով հյութ, որի պատրաստման համար Ձեզանից կպահանջեն հաշված րոպեներ:
Անհրաժեշտ են.
հասած բանան` 1 հատ
մեղր` 1 ճաշի գդալ
կեֆիր` 0,5 լիտր (եթե անհանգստանում եք Ձեր կազմվածքի համար` վեցրեք 1%-անոցը)
կիտրոնի հյութ` 1թեյի գդալ:
Պատրաստման եղանակը.
Բլենդերի մեջ լցրեք կեֆիրը, վրան ավելացրեք կտրատած բանանը և կիտրոնի հյութը: Խառնուրդը հարեք երկու րոպե: Անուշ լինի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9000 անգամ
Читать на русском
|