Սթրեսի դեմ պայքարելու ևս մեկ բնական միջոց
13.06.2014
Գիտնականները գտել են սթրեսի դեմ պայքարելու ևս մեկ բնական միջոց` դա աղն է:
Աղի մեծ քանակությունը օրգանիզմում վնաս է առողջությանը, իսկ ահա դրա պակասն էլ լուրջ անդրադարձ է ունենում հոգեբանական վիճակի վրա:
ԱՄՆ-ի Այովայի նահանգի գիտնականներն անցկացրել են փորձ` մկների վրա: Դրանց բաժանել են երկու խմբի: Մի խմբին տվել են աղի նորմալ քանակ պարունակող սնունդ, մյուս խմբի կերակուրը եղել է աղի պակասով:
Փորձից մի քանի շաբաթ անց այն մկների մոտ, որոնց տրվել է աղի պակաս քանակությամբ կերակուր, արձանագվել է ֆիզիկական ակտիվության նվազում: Բացի դա, մկների մոտ նկատվել է սթրեսի նախանշաններ. զբաղմունքները, որոնք առաջ հաճելի էին, արդեն այնքան էլ ցանկալի չեն, ու մկները սկսում են օրեցօր ավելի քիչ ժամանակ հատկացնել դրանց:
Աղի պակասը նման ազդեցություն է ունենում նաև մարդու օրգանիզմի վրա: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդիկ միշտ էլ աղի մեծ քանակություն են օգտագործում, քան խորհուրդ են տալիս դիետոլոգները: Միջին վիճակագրական տվյալներով մարդը օրական օգտագործում է 10 գրամ աղ, իսկ նորմալ է համարվում 4-8 գրամը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6402 անգամ
Читать на русском
|