Գեղեցիկ կանանց և տղամարդկանց գլխավոր թերությունը
26.05.2014
Խոսակցություններն այն մասին, որ արտաքինը խաբուսիկ է, կրկին հաստատել են փաստերը: Ի՞նչ են այս անգամ ցույց տվել հետազոտությունները:
Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ արտաքնապես գրավիչ մարդիկ հաճախ եսասեր են լինում: Համաձայն վերջերս անցկացված հետազոտության, մարդիկ, ովքեր ունեն դեմքի սիմետրիկ դիմագծեր ու շրջապատի կողմից ընկալվում են որպես գեղեցիկ անհատ, ավելի ինքնահավան են լինում քան մյուսները:
Փորձարկման ժամանակ գիտնականները մասնակիցներին առաջարկել են խաղալ ինչ-որ դեր: Նրանց առաջարկվել է ընտրել, ասենք, աղավնու դեր և շարունակել շփումը փորձարկման այլ մասնակիցների հետ, կամ էլ բազեի դեր՝ լավ իմանալով, որ ավելի շատ օգուտ ու առավելություն կունենան հենց իրենց համար: Պարզվել է, որ համաչափ արտաքինով անձիք ավելի շատ ընտրել են բազեին բնորոշ առաջնորդի հատկությունները` անձնական շահ հետապնդելով:
Հետազոտության արդյունքները կներկայացվեն Նոբելյան դափնեկիրների հետ ամենամյա հանդիպմանը, որ կկայանա այս ամսվա վերջում` Գերմանիայի Լինդաու քաղաքում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11742 անգամ
Читать на русском
|